ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Պաշոլդ քաշի»

«Պաշոլդ քաշի»
07.12.2024 | 18:15

Հայ իրականության մեջ նորաձև է դարձել «պաշոլդ քաշի» ռուս-հայկական քրեական ենթամշակութային արտահայտությունը: Ընդ որում, արտահայտությունը քաղաքականացվել է, ավելին` օգտագործվում է կյանքի բոլոր ոլորտներում:

Շատերս չենք նկատում, սակայն փաստ է, որ հասարակությունն իր գործողություններում հենց այդ ձևաչափով է առաջնորդվում:

«Պաշոլդ քաշի» արտահայտությունը թարգմանաբար նշանակում է «գնալդ տար», մի խոսքով` գնա:

Այսօր ինձ հանդիպած մարդիկ Փաշինյան Նիկոլին հեռակա կերպով խորհուրդ էին տալիս` «պաշոլդ քաշի»:

Իսկ միգուցե խնդիրը հենց դրանու՞մ է:

Միգուցե Փաշինյան Նիկոլը չի՞ հասկանում «պաշոլդ քաշի» ռուս-հայկական քրեական ենթամշակութային արտահայտությունը:

Միգուցե վերջինիս պարզ դասական հայերենով ասենք` «գնա»:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3368

Մեկնաբանություններ