Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

ՀՀ-ն նույնիսկ 1000 դրամանոցի համար պատասխանատու չէ, էլ ուր մնաց Արցախի համար պատասխանատվություն կրի

ՀՀ-ն  նույնիսկ 1000 դրամանոցի համար պատասխանատու չէ, էլ ուր մնաց Արցախի համար պատասխանատվություն կրի
18.12.2024 | 21:06

Երևանի քաղաքապետարան-ն ու Երևանի Մետրոպոլիտեն-ը դե յուրե և դե ֆակտո ամուսնացած չեն Հայաստանի Հանրապետության հետ` ոչ ԶԱԳՍ-ով, ոչ եկեղեցով:

Պարզվում է, որ որոշակի մաշվածություն ունեցող ՀՀ թղթադրամները Երևանի մետրոպոլիտենում որպես վճար չեն ընդունվում: Համենայն դեպս, այսպիսի կարծիք ունի Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի աշխատակից Մ. Թորոսյանը: Վերջինս հրաժարվում է ընդունել որոշակի մաշվածություն ունեցող թղթադրամները, մասնավորապես` նկարում պատկերված թղթադրամը: Մ. Թորոսյանը վստահ է, որ ՀՀ ԿԲ-ն (Central Bank of Armenia) որոշակի մաշվածություն ունեցող ՀՀ թղթադրամներ չի ընդունում և այդ թղթադրամների ողջ քանակությունը «մնում է իր վրա»: Խեղճ Մ.Թորոսյան:

Չնայած, ու՞մ և ի՞նչ եմ ասում:

Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունը նույնիսկ 1000 դրամանոցի համար պատասխանատու չէ, էլ ուր մնաց Արցախի համար պատասխանատվություն կրի:

Ի՞նչ ասեմ: Դե, ծափ տվեք, արա:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 6016

Մեկնաբանություններ