ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Աստղահուզում

Աստղահուզում
20.01.2025 | 21:11

Հեղձուցիչ տապից թրջվել է օրս,

Պարանին սերս դողում է ցրտից:

Անձուկ է շուրջս, խակ է հուզումս,

Կրքիս ժանյակն է պարուրվել նորից:

Աստղաթափ լույս է, գիշերն այս նույնն է

Ի՞նչ եմ հիշել խորթ այս օրերին:

Սի՞րտ է, թե՞ բիրտ է, դե միևնույնն է.

Անհասկանալի ենք մեկս մյուսին:

Լուսաբացը, տես, դեռ քեզ սպասում է,

Իսկ ես լլկվել եմ աստղահուզումից:

Սիրտս բարակ է, ու չես գալու թե,

Լուր տուր մահիկին` նա շշնջա ինձ:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 30216

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

GVV3W2lISsl5qBiBvZ.jpg" alt='XXI դարում ուժի կենտրոն կարող են դառնալ «պրոֆեսիոնալների հասարակությունները»' title='XXI դարում ուժի կենտրոն կարող են դառնալ «պրոֆեսիոնալների հասարակությունները»' width='220' height='163' />
XXI դարում ուժի կենտրոն կարող են դառնալ «պրոֆեսիոնալների հասարակությունները»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Խմում են 2050-ի տես­լա­կա­նի կե­նա­ցը
Խմում են 2050-ի տես­լա­կա­նի կե­նա­ցը