Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Փաշինյանի և ՔՊ-ի դեմքով Հայաստանում վերականգնվել է հին համակարգը

Փաշինյանի և ՔՊ-ի դեմքով Հայաստանում վերականգնվել է հին համակարգը
25.03.2025 | 07:25

Օրերս սպանություն է տեղի ունեցել Վաղարշապատի համայնքապետի սկեսրայրի գազալցակայանում․ իրավապահները դեռ փնտրում են կասկածյալին:

«Հետք»-ի տվյալներով՝ սպանություն կատարելու մեջ կասկածվում է 33-ամյա «Ճապ» մականունով տղամարդը: «Հետք»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ սպանված Արթուր Պարոնյանը «մի քանի ամիս առաջ վիճել է Դիանա Գասպարյանի ամուսնու՝ Վաղարշապատի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի հետ, ինչը խոր հետքեր է թողել»:

ՔՊ վերնախավը, պաշտոնյաները, համայնքապետերը ներքաշվել են կոռուպցիոն սկանդալների, քրեական պատմությունների մեջ:

Փաշինյանի և ՔՊ-ի դեմքով Հայաստանում վերականգնվել է հին համակարգը ու այս համատեքստում ծիծաղելի է թվում, երբ գործող իշխանությունը հասարակությանը վախեցնում է «հների» վերադարձով:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 15687

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ