Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Զատիկը չգիտեր, որ էսօրվա տոնն իր անունով է կոչվում

Զատիկը չգիտեր, որ էսօրվա տոնն իր անունով է կոչվում
20.04.2025 | 10:00

Զատիկն իր ժամանակում էր ապրում, նրա համար րոպեն օր էր, օրը՝ տարի, ու էդ մի օրաչափ տարվա մեջ նա ուներ իր Նոր տարին, մայիսի մեկը, մարտի ութը․․․ Նա մտածել չգիտեր, բայց դա նրան պետք էլ չէր՝ ապրել գիտեր ու ապրում էր իր հետաքրքիր առրոպեական կյանքով։ Կանաչ տերևը նրա համար ֆուտբոլի դաշտ էր, ծառի կեղևը՝ լեռնաշղթա, ծաղիկը՝ անուշաբույր ամրոց։

Զատիկի աշխարհը գունավո՜ր-գունավոր էր, նա երփնահպատակ էր ու գունապաշտ՝ գույներով էր ապրում ու գուների մեջ էր ապրում։ Նրա կյանքի իմաստը գույներով էր նկարած՝ կանաչ, կապույտ, կարմիր, մանուշակագույն...

Սիրուն, սև պուտիկներով պատված նրա փայլուն կարմիր պատյանն արևի տակ շողշողում էր։ Երբ պատյանը շատ էր տաքանում, նա թևերը բացում, թռնում էր օդ ու օդում հովանում։ Իսկ գիշերը, երբ գույները քնում էին, մտնում էր ծառի կեղևի արանքն ու ինքն էլ էր քնում, մինչև առավոտվա աղմկոտ կարմիրը քնից հանի։

Նա երբեք իրան հայելու մեջ չէր տեսել, չգիտեր, որ էդքան սիրուն ա։ Նրա համար ամբողջ աշխարհն էր սիրուն, իսկ ինքն էդ աշխարհի մի մասնիկն էր։

Զատիկը զատիկ էր փնտրում՝ ընկերուհի։ Նրան պետք էր իր սերունդը շարունակել՝ կյանք տալ իր նման՝ սև պուտիկներով կարմիր, սիրուն զատիկների, որ աշխարհում գեղեցկությունը շատանար։ Դա նրա համար ամենակարևոր բանն էր կյանքում․․․

Զատիկը չգիտեր, որ էսօրվա տոնն իր անունով ա կոչվում։ Նա ոչ ձու էր ներկում, ոչ էլ չամիչով փլավ ուտում։ Էսօր նրա համար սովորական զատիկային տարի էր՝ իր հոգսերով, վտանգներով ու ուրախություններով․․

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9860

Մեկնաբանություններ