ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Մնացել ես նախկին մասնագիտությանդ հավատարիմ

Մնացել ես նախկին մասնագիտությանդ հավատարիմ
31.05.2025 | 16:09

Նիկո՛լ, դու ոչ միայն վիժվածք ես, նաեւ վերջացած սրիկա ես:

Ադրբեջանական մամուլը հրճվանքի մեջ է:

Թշնամին քո խոսքերը մեջբերելով, ոգեւորված նշում է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սրբապիղծ ու մանկապիղծ կառույց է։

Այսօր էլ, Սրբազան Միքայել Աջապահյանի խոսքն ընդհանուր տեքստից նենգորեն կտրելով ու մեջբերելով եւ թշնամու պահանջն ամենօրյա ռեժիմով ծնկաչոք կատարելով, նորից ստորաբար փորձում ես նվաստացնել եւ ստորացնել Եկեղեցին։

Դա մորթվելուց առաջ կատաղած ոչխարին հատուկ պահվածք է, ինչին վերջերս հաճախ ես դիմում։

Այդպես էլ մնացիր ժողովրդի էմոցիան գողացող եւ սադրանքներով փող գռփող քո նախկին մասնագիտության անզուգական ներկայացուցիչը։ Իհարկե, նաեւ ներկա կարգավիճակով վերարտադրված իշխանատենչը, ինչին կարող է դիմել միայն հոգեխանգարված տականքը, ինչպիսին դու ես։

Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ.

Որակումների պահով օգտվել եմ «Կրթվելը նորաձեւ է» նախաձեռնության բացատրական բառարանից։

Ինձ զսպելով փորձեցի առայժմ չօգտագործել «ոջիլ», «էշ», «անասուն» եւ նորաձեւակիրթ բառամթերքին բնորոշ նմանատիպ այլ որոշիչներ ու բացահայտիչներ:

Դիտվել է՝ 1449

Մեկնաբանություններ