-
02.07.2018|
09:55
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարեց, որ «Իրանում իրավիճակի ցանկացած ապակայունացում կազդի ամբողջ տարածաշրջանի վրա»:
-
02.07.2018|
09:46
Սպիտակ տունը ճշտեց Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ ալ Սաուդը իրեն խոստացել է ավելացնել նավթի հանույթը 2 միլիոն բարելով: Պարզվում է` Սաուդյան Արաբիան ունի նման հնարավորություն, ոչ թե մտադրություն: Նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիային կոչ էր արել մեծացնել նավթի հանույթը` գնաճի դեմ պայքարելու համար:
-
01.07.2018|
09:26
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նույնպես բանակցեց Պուտինի հետ: Հունիսի 28-ին Սպիտակ տունը հաստատեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի Վլադիմիր Պուտինին: ԵՄ-ում լուրին բավականին սառը վերաբերվեցին` գրում է Յասմին Սերխանը The Atlantic-ում:
-
01.07.2018|
09:23
Սիրիայի աղետալից պատերազմը մոտենում է դիվանագիտական էնդշպիլին` հնարավոր է, որ ԱՄՆ-ը, ՌԴ-ն ու Իսրայելը Բաշար Ասադի իշխանությունը պահպանելու գործարք կնքեն` Ռուսաստանի խոստումի դիմաց, որ կզսպի Իրանի ազդեցությունը` գրում է Դևիդ Իգնատիուսը The Washington Post-ում:
-
30.06.2018|
11:19
Բողոքի ցույցերն Իրանում հաստատուն մտնում են մեդիագիտակցության մեջ իբրև երկրորդ ալիք: Դժգոհության դրսևորումները կես տարի առաջվա հզոր բռնկումից հետո ամբողջությամբ չէին մարել: Այս անգամ ևս Իրանի Իսլամական Հանրապետությունում զանգվածային բողոքներ են:
-
30.06.2018|
11:08
Իբրև Թուրքիայի նախագահ` Ռեջեփ Թայիբ Էրդողանը առաջին այցը կկատարի Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն և Ադրբեջան` պաշտոնակալության արարողությունից հետո` հուլիսին:
-
29.06.2018|
11:22
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել են Կրեմլում ու քննարկել են ապագա հանդիպման հարցերը:
-
29.06.2018|
04:06
Շոգ է։ Ամառը տարերքի մեջ է, 2018-ի ոսկեհալոցք ամառը։ Շոգ է, բայց չէ՞ որ խաղողն է լցվում կենսահյութով։ Այնպես որ, եկեք երազում լողանք Սևանի սառնակապույտ կոհակներում, ցերեկը մխիթարվենք սառնորակ աղբյուրի ջրով։ Մի խոսքով վայելենք շոգը։
-
29.06.2018|
03:57
Այո, հասարակությունը շոկի մեջ ընկավ, երբ տեսավ ԱԱԾ-ի նկարահանումները «փառապանծ» գեներալի առանձնատներից: Ասեմ ավելին, որ շատ երիտասարդ աղջկերքի աչքերին արցունքներ եմ տեսել, որոնք խորապես անարգված էին զգում իրենց:
-
29.06.2018|
03:23
Հաշվի առնելով, որ վահաբականների և օտարերկրացի վարձկանների փրկության գործում գլխավոր դերը խաղում է ԱՄՆ-ը, որ ամերիկյան ինքնաթիռները չեն ստուգվում Ադրբեջանում, վերջապես, որ ԱՄՆ-ը երկու նավահանգիստ է ստացել Ղազախստանում, ահաբեկչության տարածման ապագա հավանական ալիքների աշխարհագրության խճանկարն ավելի քան պարզ է՝ և՛ Այսրկովկասն է, և՛ Ռուսաստանը: