-
25.06.2018|
12:54
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը գիշերը կողմնակիցներին դիմելով` հայտարարեց, որ ընտրատեղամասերից ստացված տվյալներով` հաղթում է նախագահական ընտրություններում ու երկրորդ փուլ չի լինի:
-
25.06.2018|
09:43
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կարծես, մտադիր են հուլիսին հանդիպել: Դա կլինի նրանց երրորդ անձնական հանդիպումը: Երկուսն էլ քանիցս հայտարարել են, որ իրենց հաջողվել է աշխատանքային նորմալ հարաբերություններ հաստատել և հաճախ են հեռախոսում` գրում են Մեթյու Ռեժանսկին ու Անդրեյ Կորտունովը The National Interest-ում:
-
24.06.2018|
11:20
«Սուլթանի համար վատ ժամանակներ են», «Սուլթանի արբեցումը»` այս վերնագրերով են ֆրանսիական թերթերը հունիսի 23-ին անդրադարձել Թուրքիայի նախագահական ու խորհրդարանական ընտրություններին:
-
24.06.2018|
11:17
Կոնգրեսականները սպառնում են արգելափակել ռազմական գործարքը, որի շրջանակներում Թուրքիան ստանալու է 100 F-35 կործանիչներ, մարդու իրավունքների խախտումների և ռուսական զենիթահրթիռային համակարգեր գնելու պատճառով:
-
23.06.2018|
10:16
Հունիսի 28-29-ին ԵՄ-ի կարևոր սամմիթի նախօրեին պատմաբան, Ֆրանսիայի ակադեմիայի մշտական քարտուղար Էլեն Կարեր դʼԱնկոսը Le Figaro-ում գրում է, որ Ռուսաստանը հիմա հակված է դիտարկել իրեն իբրև ասիական պետություն:
-
23.06.2018|
10:06
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են, ճիշտ է` բավականին ուշացումով, հայտարարություն հունիսի 12-14-ին Հայաստան այցի մասին: Նախօրեին նրանք հաղորդել էին, որ իրենց այցը համարում են ճանաչողական, որ հասկանան հայկական նոր իշխանությունների դիրքերը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցում:
-
22.06.2018|
11:46
Եվրահանձնաժողովը հայտարարեց ամերիկյան ապրանքների վրա լրացուցիչ մաքսատուրքերի սահմանման մասին` ի պատասխան պողպատի ու ալյումինի արտահանման մաքսատուրքերի բարձրացման:
-
22.06.2018|
11:39
Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը պատրաստվում են հանդիպել հուլիսին ԱՄՆ նախագահի Եվրոպա այցի ժամանակ` դա հարուցել է Մեծ Բրիտանիայի անհանգստությունը` գրում է The Times-ը:
-
22.06.2018|
02:13
Արևմտյան, իսրայելական և մի շարք արաբական ԶԼՄ-ներ հաղորդում են մե՛կ «իրանցի զինվորականների», մե՛կ «կառավարամետ զինյալների» զոհվելու մասին։ Ե՛վ հարվածների, և՛ նրանց մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունների քարոզչական բաղադրիչն առկա է, և նրա սուր ծայրն ուղղված է ինչպես Սիրիայի ղեկավարության, այնպես էլ Իրանի դեմ։
-
22.06.2018|
02:02
Հավանաբար պետք չէ զարմանալ, որ Մանվելգեյթի էմոցիոնալ ֆոնին մի տեսակ երկրորդ պլան մղվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի բավականին տարօրինակ և սենսացիոն հայտարարությունը։ Նա նշեց, որ ստանում են տարբեր ինֆորմացիաներ որոշ խմբերի կողմից իրենց վնասազերծելու մասին։ Նա նաև հավաստիացրեց, որ դա չի հաջողվի։