-
16.12.2017|
23:44
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը արտառոց հայտարարություն արեց. «Եթե մենք կորցնենք Երուսաղեմը, մենք չենք կարողանա պաշտպանել Մեդինան, եթե կորցնենք Մեդինան, կկորցնենք Մեքքան ու Քաաբը»։
-
-
16.12.2017|
13:31
Նախագահական չորրորդ ժամկետի թեկնածու Վլադիմիր Պուտինը ոչ մի վիճելի հարց չլսեց դեկտեմբերի 14-ին նրա մամլո ասուլիսին եկած 1640 լրագրողներից` գրել է Le Figaro-ն։ Le Monde-ը մամլո ասուլիսն անվանել է թեկնածու Պուտինի մեդիա շոու։ Պուտինին հարց տալու եկած մեկուկես հազարից ավելի լրագրողը, եթե հավատանք ռուսական պետական հեռուստաալիքներին, ռեկորդ է։
-
16.12.2017|
13:28
ԵՄ երկրների ղեկավարները որոշեցին երկարացնել տնտեսական պատժամիջոցները ՌԴ-ի դեմ մինչև 2018-ի կեսը` իր Թվիթերում հաղորդել է ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը։
-
15.12.2017|
13:58
ԱՄՆ-ի Pew Research Center հետազոտական կենտրոնը հասարակական կարծիքի հարցում է արել Թուրքիայում, Իրանում, Ռուսաստանում, Սաուդյան Արաբիայում, Իսրայելում, Եգիպտոսում:
-
15.12.2017|
13:04
ՌԴ նախագահի ընտրությունները մարտին են, սակայն արդյունքները հայտնի են հիմա։ Պուտինի նախագահական չորրորդ ժամկետը կասկածի ստվեր իսկ չի հարուցում։
-
15.12.2017|
12:44
Լուսաբացից քիչ առաջ մանուշակագույն երկնքից ձյուն էր տեղում, որը մանկան ժպիտի նման մաքրամաքուր էր ու սառնաշաքարի պես հրապուրիչ։ Ձյունը մեզ մղում է բարեվարքության, ձյունը մաքրում է մեր մտքերի խառնակ փառը։ Այսպիսով, փառք ձմռանը և ձյանը։ Ամեն։
Ձյունե աշխարհը խորհրդավոր է։ Միմյանց փարվել և երազում գարուն են տեսնում խամրած մարգագետինն ու նրա վրա կարպետ գործած դեղին տերևները։
-
15.12.2017|
11:54
Աշխարհում քննարկում են հերթական օլիմպիական խաղերին Ռուսաստանի մասնակցությունը արգելելու ՄՕԿ-ի որոշումը։ Շատ բան են գրում։ Արևմուտքը և ուկրաինացի նացիստները շնչահեղձ են լինում հրճվանքից։
-
15.12.2017|
11:51
Տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը և հնչեցված հայտարարությունները միանգամից քննարկումների նոր առիթ ստեղծեցին։ Վերջին ամիսներին նախագահի յուրաքանչյուր բառի տակ շատերը փորձում են ինչ-որ ակնարկներ տեսնել, որոնք հիմնականում կապվում են մեր քաղաքական իրողության գլխավոր ինտրիգի՝ 2018-ից հետո սպասվող վերադասավորումների և վարչապետի թեկնածուի հետ։
-
15.12.2017|
01:04
Քիչ չեն պատմության մեջ դեպքերը, երբ հզոր կայսրություններն անսպասելի փլուզվել են ոչ թե այն պատճառով, որ երկրում սով է եղել, երաշտ կամ կործանարար աղետներ, այլ որ երկրի ղեկին հայտնվել է կառավարելու ունակություններից հեռու բախտախնդիր մեկը: Ասածիս վառ օրինակն է ԽՍՀՄ-ը: