09.12.2016|
00:40
Գագիկ Ծառուկյանին քաղաքականություն վերադարձնելու շուրջ վերջին երկու ամիսներին բավականին շատ խոսակցություններ են շրջանառվել։ Հիմնական թեման այն առանցքում էր, թե ժողովուրդն ու աշխատավորներն աղաչում-խնդրում են վերջինիս, որ վերադառնա մեծ քաղաքականություն։ ԲՀԿ նախկին առաջնորդի պատուհանների տակ կանգնելով, վանկարկելով՝ փորձ է արվում ձևավորել հասարակական պահանջ։