Այս աշխատանքս ծրագրել էի ամփոփել-ավարտել այլ կերպ, սակայն մտադրությունս փոխեցի Իլհամ Ալիևի հերթական հոխորտանքին նոյեմբերի 16-ին «Գոլոս Արմենիի» թերթի միջոցով նախագահ Սերժ Սարգսյանի համարժեք պատասխանի պատճառով: Եվ ահա թե ինչու:
ՈՒ ի՞նչ, պարոնայք երդվյալ ատենակալներ, աշունն ավարտվեց, ի՞նչ փոխվեց ձեր կյանքում: Չասեք՝ ոչինչ: Ամենից առաջ դուք եք փոխվել, ու եթե փոխվել եք դուք, ինչպե՞ս կարող է չփոխվել կյանքը:
Զարմանալի ժողովուրդ ենք մենք, այնքան զարմանալի, որ կուրորեն նվիրվել գիտենք և առավել կուրորեն` ատել: Եվ նման զգացմունքների առկայության պատճառով միշտ կորցրել ենք մեր պատմական տարածքները: Նման զգացմունքներով կառավարվող ժողովրդին կարելի է բնութագրել մեկ բառով` թերարժեք:
Ամերիկյան նախագահական ընտրություններն ու դրանց շուրջ բարձրացած աղմուկը միառժամանակ ստվերեցին Իրաքում և Սիրիայում ծավալված հակաահաբեկչական պատերազմների հետևանքով առավել բարդացած տարածաշրջանային ծանր ճգնաժամը՝ թուրք-քրդական հարաբերությունների հարցը:
Նոյեմբերի 26-ին հրավիրված է իշխող քաղաքական ուժի՝ Հայաստանի հանրապետական կուսակցության համագումարը։ Կարելի է ենթադրել, որ սրանով ոչ պաշտոնապես մեկնարկում է ՀՀԿ նախընտրական արշավը։ Եվ հանրապետականն այդ նախընտրական արշավը, ինչպես երբեք, սկսում է շատ բարդ մեկնարկային պայմաններում։
Սփյուռքի շուկայի (որը Հայաստանի համար արտաքին շուկա է) լիարժեք օգտագործման դեպքում հնարավոր կլինի ստեղծել մի իրավիճակ, որը համարժեք կլինի հայկական ներքին շուկայի ծավալների եռապատկմանը և զգալիորեն կհեշտացնի տեղական արտադրողների գործը:
Եվրախորհրդարանը այս շաբաթ կքվեարկի Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունները սառեցնելու հարցով: Թուրքական իշխանությունները կեցվածք են ընդունել, որ այլ կողմ են նայում:
Միլիարդատեր Դոնալդ Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում անակնկալ էր բոլորի համար: Չնայած մեկուսանալու իր հակվածությանը՝ ԱՄՆ նոր նախագահը հարկադրված է լինելու զբաղվել միջազգային քաղաքականության առանցքային հարցերով: Այդ թվում՝ Հարավային Կովկասով:
Ռուսաստանը կորցրել է կայսրությունը և դեռ չի գտել իր նոր դեմքը՝ ոչ երկրի ներսում, ոչ դրսում: Ի՞նչ է ուզում նախագահ Պուտինը: Վաղ թե ուշ ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը պետք է մտածի այս հարցերի ու հնարավոր հետևանքների շուրջ: Շատ ավելի հեշտ է հասկանալ՝ ինչ Պուտինը չի ուզում, քան՝ ուզում է:
Հույզերի ինչ հորձանք: Ֆիյոնն առաջինն է՝ մեծ տարբերությամբ: Սարկոզին բացառված է, թեպետ նա մի քանի ամիս խոսում էր ու գրում, որ «բնականաբար», երկրորդ փուլ դուրս կգա: Ճգնաժամի դարաշրջանում ժողովրդավարություն մեծ խաղի մեջ ընտրողները նորից ամեն ինչ գլխիվայր շրջեցին:
Հայաստանը կտրել Ռուսաստանից ու Իրանից (հյուսիս-հարավից) և տեղավորել Չինաստանից Եվրոպա (արեելք-արևմուտք) աշխարհատնտեսական առանցքում չի հաջողվելու, չնայած Հայաստանն իր կողմից ամեն բան արել է դրա համար. 2018-ին բեմականացրել է թավշյա հեղափոխություն, տուրք է տվել թուրքական պահանջներին` հրաժարվելով Արցախից, խոստացել է Սյունիքով անցնող ճանապարհը վերապատվիրակել...