Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 
  • Իսկ փետրվարի 17-ին բոլորը կլռեն

    Իսկ փետրվարի 17-ին բոլորը կլռեն

    13.01.2013| 19:11
    Հունվարի 19-ին ԿԸՀ-ն կսահմանի ՀՀ նախագահի թեկնածուների Հանրային ռադիոյից և Հանրային հեռուստաընկերությունից անվճար և վճարովի եթերաժամ ստանալու կարգն ու ժամանակացույցը:
  • Վաղը նրանք կգրանցվեն

    Վաղը նրանք կգրանցվեն

    13.01.2013| 19:10
    ԿԸՀ-ն հունվարի 14-ի նիստում կգրանցի ՀՀ նախագահի այն թեկնածուներին, ովքեր ներկայացրել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և մինչև գրանցումը ինքնաբացարկ չեն հայտնել:
  • ԵԽԽՎ դիտորդները կգան երեք օրից

    ԵԽԽՎ դիտորդները կգան երեք օրից

    13.01.2013| 19:08
    Հունվարի 16-17-ին Երևան կգան ԵԽԽՎ դիտորդները` նախագահական ընտրությունների նախօրեին նախընտրական արշավի ընթացքը և իրավիճակը գնահատելու նպատակով:
  • Պայքարը շարունակում են Միլոշ Զեմանը և Կարել Շվարցենբերգը

    Պայքարը շարունակում են Միլոշ Զեմանը և Կարել Շվարցենբերգը

    13.01.2013| 19:05
    Չեխիայում ավարտվել են նախագահի առաջին համաժողովրդական ընտրությունները` ընտրողների մասնակցությունը եղել է 60 տոկոս, նախկին վարչապետ Միլոշ Զեմանը ստացել է ձայների 24,1 տոկոսը, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգը` 23,4:
  • Հնդկաստանում դարձյալ բռնաբարում են

    Հնդկաստանում դարձյալ բռնաբարում են

    13.01.2013| 16:52
    Հնդկաստանի հյուսիսում ձերբակալվել է 6 տղամարդ՝ ավտոբուսում հերթական զանգվածային բռնաբարության մեղադրանքով։ Այս անգամ դեպքը տեղի է ունեցել Փենջաբ նահանգում։
  • Ազատ կարձակվի ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը

    Ազատ կարձակվի ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը

    13.01.2013| 16:34
    Վաղն առավոտյան, ի թիվս այլ քաղբանտարկյալների, ազատ կարձակվի ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին օգտվել է իր օրենսդրական իրավունքից և այսօր ստորագրել «Համաներման մասին» օրենքը։
  • Մոսկվայում հայտնաբերվել է ռուս ռադիոհաղորդավարուհու դիակը

    Մոսկվայում հայտնաբերվել է ռուս ռադիոհաղորդավարուհու դիակը

    13.01.2013| 16:32
    Մոսկվայում հայտնաբերվել է հունվարի 3-ից անհետացած ռադիոհաղորդավարուհի Իրինա Կաբանովայի դիակը: Նրա դիակը հայտնաբերվել է մեքենայի բեռնախցում։ Սպանության մեջ մեղադրվել է նրա ամուսին Ալեքսեյ Կաբանովը, ով, ինչպես հայտնում է «Газета»-ն, այսօր ձերբակալվել է: Տղամարդը խոստովանել է մեղքը։ Սկզբում նա Facebook-ի իր էջում գրել էր, թե վիճաբանությունից հետո իր կինը դուրս է եկել տանից ու չի վերադարձել, այնուհետև հայտնել է, որ վեճից հետո խեղդամահ է արել կնոջն ու մասնատել դիակը։
  • Չինաստանում փլուզման հետևանքով մահացել է 46 մարդ

    Չինաստանում փլուզման հետևանքով մահացել է 46 մարդ

    13.01.2013| 16:30
    Չինաստանի հարավում փլուզման հետևանքով մահացել է առնվազն 46 մարդ: Փլուզումից տուժել է մի ողջ գյուղ:
  • Սիրիայում ոչնչացվել են ընդդիմադիր ուժեր

    Սիրիայում ոչնչացվել են ընդդիմադիր ուժեր

    13.01.2013| 16:25
    Սիրիական զորքերը հետ են մղել գրոհայինների հարձակումը Հալեպի մոտակայքում գտնվող Քաշիշ ռազմական օդանավակայանի վրա։ Ինչպես հաղորդում է ՍԱՆԱ լրատվական գործակալությունը, հետապնդման ընթացքում գրոհայինների ջոկատն ամբողջությամբ վնասազերծվել է։
  • Ֆրանսիան զգուշանում է ահաբեկչություններից

    Ֆրանսիան զգուշանում է ահաբեկչություններից

    13.01.2013| 16:24
    Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարգադրել է երկրի տարածքում խստացնել անվտանգության միջոցառումները։ Նրա խոսքով՝ Մալիում և Սոմալիում ֆրանսիական զորքերի իրականացրած ռազմական գործողություններից հետո մեծանում է իսլամիստների հարձակման հավանականությունը։ Անվտանգության միջոցառումներն առաջին հերթին վերաբերում են տրանսպորտային ցանցին և ֆրանսիական խոշորագույն քաղաքների հասարական շինություններին։