Հունվարի 12-ին` ժամը 10.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների, պարզ եղանակ է: Սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածն ու Սելիմի լեռնանցքը: Բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Երեւան-Մեղրի մայրուղու Գորիս-Կապան ճանապարհահատվածը: Ծանր մեքենաների համար դժվարանցանելի են Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի ճանապարհները:
Հայաստանում այսօր էլ նշում են այսպես կոչված «հին Նոր տարին»: Որտեղի՞ց է այն գալիս և ինչի՞ հետ է այն կապված: Ժամանակակից տոմարի հիմքում ընկած է դեռևս Հուլիոս Կեսարի կողմից ներմուծված օրացույցը, համաձայն որի տարին բաժանվում էր ժամանակակից 12 ամիսների և ուներ 365 օր, իսկ 4 տարին մեկ անգամ լինում էր 366 օրից բաղկացած «նահանջ» տարի:
Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն կմեկնի կուբա, որտեղ նա կհանդիպի հիվանդանոցում գտնվող Ուգո Չավեսի հետ։ Վենեսուելայի նախագահն այժմ բուժվում է ինֆեկցիոն հիվանդությունից, որով նա վարակվել էր վիրահատությունից հետո։
Հունական խորհրդարանը հավանության է արժանացրել հարկային քաղաքականությունը խստացնող օրինագիծը։ Փաստաթղթի օգտին քվեարկել է 300 պատգամավորից 163-ը։ Այն ենթադրում է հարկերի բարձրացում բնակչության հարուստ խավի համար։ Երկրի իշխանությունները հուսով են, որ այդպիսով այս տարի կարող են լրացուցիչ 3 միլիարդ դոլար հավաքագրել։
Մալիի կառավարական զորքերը կրկին վերականգնել են վերահսկողությունը Քոնա քաղաքի նկատմամբ՝ այդտեղից դուրս մղելով ապստամբներին։ Այդ մասին տեղեկությունը հայտնվել է այն բանից հետո, երբ Ֆրանսիան հայտարարեց Մալիի հյուսիսում ռազմական գործողության մեկնարկի մասին։
Նախագահական ընտրություններում դիտորդական առաքելությամբ ԵԱՀԿ-ն Հայաստան կգործուղի 280 կարճաժամկետ և երկարաժամկետ դիտորդների: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 13 փորձագետներ, որ ներկայացնում են անդամ 11 երկիր, ևս կդիտարկեն Հայաստանի նախագահական ընտրությունները:
Հունվարի 11-ին նշվեց «Շնորհակալության» տոնը, երբ յուրաքանչյուրը 100 անգամից ոչ պակաս պիտի կրկնի «Շնորհակալություն» բառը: Տոնը, հասկանալի է, ոչ պաշտոնական է ու լավ առիթ է շնորհակալություն հայտնել մարդկանց, որ օգնում են:
Չեխիայում հունվարի 11-ին ու 12-ին առաջին անգամ անցկացվում են նախագահի համաժողովրդական ընտրություններ` մինչ այս նախագահն ընտրվել է խորհրդարանի երկու պալատներում քվեարկությամբ:
Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշել է 9000 դոլար գրավի դիմաց ազատ արձակել պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլիին` ընդունելով նրա փաստաբանի միջնորդությունը:
ԱՄՆ-ը Սիրիա զորք չի ուղարկի քիմիական զենքի անվտանգությունն ապահովելու համար` ասել է Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան ճեպազրույցում: The Washington Times-ի վկայությամբ ԱՄՆ պաշտպանության նախարարը գտնում է, որ կանխել քիմիական զենքի կիրառումը գրեթե անհնար է, քանի որ անհրաժեշտ է իրազեկված լինել և մշտապես հետևել:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...