Լոնդոնում, Էկվադորի դեսպանատանը արդեն կես տարի բնակություն հաստատած Ջուլիան Ասանժը դեկտեմբերի 21-ին հայտարարել է, որ իրեն չեն կարող վախեցնել և ինքը պատրաստվում է WikiLeaks կայքում հրապարակել մեկ միլիոն նոր փաստաթղթեր, որոնք վերաբերում են աշխարհի բոլոր երկրներին:
Դեկտեմբերի 21-ին ժամը 12.00-ին ֆիննախարարության իրավաբանական վարչությունում կրքերն այնքան են թեժացել վարչության առաջատար մասնագետ Ա. Բադալյանի և գլխավոր մասնագետ Հ. Աճեմյանի միջև, որ վերածվել են ծեծկռտուքի, որին խառնված է եղել նաև վարչության նորանշանակ պետ Ա. Հարությունյանը։
Ժերար Դեպարդիեի մեկնումը Ֆրանսիայից իսկապես վերածվել է ազգը երկփեղկող իրադարձության, և մեղավորը բոլորովին էլ Դեպարդիեն չէ: Իրականում մեղավորը եվրոպացիների, այդ թվում` ֆրանսիացիների, և համաեվրոպական քաղաքականության հակասություններն են, որոնց միայն մասնավոր դրսևորումն է աշխարհահռչակ դերասանի ընդվզումը:
Ավելի քան 30 մարդ է մահացել Քենիայի հարավ-արևելքում հողագործների և հովիվների միջև տեղի ունեցած բախումից։ Զոհերի թվում 5 երեխա և 5 կին են։ Այդ մասին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Քենիայի մասնաճյուղը։
Օրակարգի առաջին հարցով ներկայացվել են կանանց քաղաքական մասնակցության և ընդգրկվածության հիմնական ցուցանիշներն ու կառավարչական հմտությունների բարելավման առկա խնդիրները:
Առատ ձյան տեղումների պատճառով ավելի քան 400 հազար մարդ ԱՄՆ-ում մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Տարերքից տուժել է 13 նահանգ՝ Նեբրասկան, Արկանզասը, Լուիզիանան, Տեխասը, Կանզասը, Ալաբաման և այլն։
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը երեկ հավանություն է տվել 2013 ֆինանսական տարում ռազմական բյուջեի մասին օրինագծին, համաձայն որի՝ եկող տարի ԱՄՆ-ն ռազմական նպատակներով կծախսի 633 միլիարդ դոլար։ Այդ գումարը 1,7 միլիարդ դոլարով ավելի է, քան պահանջել էր ամերիկայան վարչակազմը։
Այսօր, դեկտեմբերի 21-ին, Գրինվիչի ժամանակով 11:12, Արեգակն իր թվացյալ երկնային շարժման ընթացքում անցնում է երկնային հասարակածից ամենացածր կետով, ինչն էլ աստղագիտական ձմռան սկիզբն է:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...