-
27.11.2020|
14:26
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարում է, որ «Փարիզը չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»։
-
26.11.2020|
14:15
Պաշտոնապես հայտարարում ենք, որ ոչ մի բնակչի չի «հրամայվել»՝ մինչև նոյեմբերի 30-ը Բերձորը լքել։ Շրջանառվում է վարկած՝ իբր դեկտեմբերի 1-ից Բերձոր քաղաքի կառավարումը պետք է անցնի ադրբեջանցի քաղաքային նոր ղեկավարներին, իսկ բերձորցիներին թույլատրվում է շարունակել ապրել։
-
26.11.2020|
14:08
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մենք ապրում ենք չափազանց դժվար ժամանակներ, դա ծանրանում է նրանով, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ մեզ հետ չեն ապրում այսօր, բայց այսօրվա մեր հրամայականը հետևյալն է՝ մենք պետք է ապրենք ծանր ժամանակներն ու հաղթահարենք այդ ծանրությունը»։
-
26.11.2020|
09:37
Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը կարևորագույն քայլ է Արցախի ժողովրդի կողմից իրականացված ինքնորոշման իրավունքի ճանաչման և արցախյան հիմնահարցի արդարացի լուծման ուղղությամբ, հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն:
-
26.11.2020|
09:36
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի նոյեմբերի 25-ին Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը։ «Խորին երախտագիտություն ենք հայտնում սենատորներին և բոլոր անձանց ու կազմակերպություններին, որոնց ջանքերի շնորհիվ այս պատմական որոշման ընդունումը հնարավոր դարձավ:
-
26.11.2020|
09:35
Ֆրանսիայի Սենատն ընդունեց Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ բանաձևը՝ 305 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ: Քվեարկությանը մասնակցել է 306 սենատոր:
-
25.11.2020|
15:03
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշումն ստորագրել է երեկ, այն հրապարակված է Կառավարության e-gov.am պաշտոնական կայքէջում։
-
25.11.2020|
14:59
ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ։ ԱԳՆ-ից հայտնում են, որ երկուստեք կարևորվել է հայ-ամերիկյան սերտ համագործակցության պահպանումը, մտքեր են փոխանակվել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։
-
24.11.2020|
22:08
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին և 24-ին հեռախոսացրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ: Մանրամասն քննարկվել են նոյեմբերի 21-ին Երևան և Բաքու այցելած ռուսաստանյան միջգերատեսչական պատվիրակության ուղևորության արդյունքները, 3 երկրների ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթների իրագործման ընթացքը:
-
24.11.2020|
22:06
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԳ ՄՍ նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արայիկ Հարությունյանին կատարած աշխատանքի համար և արդյունավետ գործունեություն մաղթել Վահրամ Դումանյանին: