-
23.11.2020|
13:52
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր կարճատև աշխատանքային այցով կմեկնի Հորդանանի Հաշիմյան Թագավորություն: Նա հանդիպում կունենա Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ իբն Ալ Հուսեյնի հետ:
-
22.11.2020|
21:41
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 22-ին մասնակցել է նահատակված հերոսների հիշատակի արարողությանը։
-
22.11.2020|
16:18
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռազմական գործողությունների դադարից հետո առաջին անգամ հյուրընկալել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին:
-
21.11.2020|
21:37
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպմանը Արա Այվազյանն ընդգծել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կարևորությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում, հատկապես վերջին ժամանակաշրջանում։
-
21.11.2020|
21:33
Հայ ժողովուրդը շնորհակալ է Ռուսաստանին և ՌԴ նախագահին՝ հատկապես այս դժվարին օրերին ցուցաբերած աջակցության համար, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
-
21.11.2020|
21:27
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի կառավարական պատվիրակությանը` ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ:
-
21.11.2020|
14:40
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակին, Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
-
20.11.2020|
21:58
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին պաշտոններից ազատելու մասին։
-
20.11.2020|
21:42
Նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է ՀՀում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներին և դրանով պայմանավորված՝ Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակին:
-
20.11.2020|
21:36
Պաշտպանության նախարարությունում և գործադիր իշխանությունում տասնամյակների ծառայությունից հետո այսօր դադարեցնում եմ իմ պաշտոնավարումը պետական համակարգում: