19.11.2016|
18:12
Վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 18-ին աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Աշտարակում, որտեղ նրան է ներկայացվել քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը: Մասնավորապես, նախատեսվում է Աշտարակի 11-րդ դարի հին կամուրջի շրջակայքում, որտեղ առկա են եկեղեցիներ, պատմամշակութային հուշարձաններ, ձիարշավարան, հանգստի գոտի, վերականգնել քաղաքի կոլորիտը, որը կարող է գրավիչ դառնալ զբոսաշրջիկների համար: