-
16.11.2016|
15:38
Հայաստանի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման ծրագրի ներկայացման նպատակով հանրային քննարկումների շրջանակում նոյեմբերի 15-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է լրատվամիջոցների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:
-
16.11.2016|
15:36
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կհամալրի ՀՀԿ շարքերը՝ լրատվամիջոցների հետ հանդիպմանը նա հայտնել է, որ առաջիկա օրերին անդամակցության դիմում է ներկայացնելու:
-
16.11.2016|
15:35
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հրամանով՝ Գևորգ Ալթունյանը նշանակվել է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար:
-
16.11.2016|
15:34
Նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 85 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1100 կրակոց:
-
16.11.2016|
12:31
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի նախ Պակիստան, այնուհետև` ՈՒզբեկստան: Նոյեմբերի 16-17-ին Էրդողանը Պակիստանում կհանդիպի նախագահ Մամնուն Հուսեյնի և վարչապետ Նավազ Շարիֆի հետ:
-
16.11.2016|
12:28
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իգոր Դոդոնին` Մոլդովայի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ:
-
16.11.2016|
00:15
«Ֆարս» գործակալության փոխանցմամբ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։
-
15.11.2016|
18:12
Հայտնի են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) լավագույն ուսանողները: «ՀՊՏՀ լավագույն ուսանող-2016» անվանակարգին արժանացած բակալավրիատի և մագիստրատուրայի 30 ուսանողներ նոյեմբերի 15-ին պարգևատրվեցին «Լավագույն ուսանող» հուշամեդալով և պատվոգրով:
-
15.11.2016|
15:30
Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը դեկտեմբերի սկզբին կայցելի Ռուսաստան՝ հաղորդում է Hurriyet-ը։ Դա նրա առաջին այցն է լինելու Ռուսաստան մայիսին վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո։
-
15.11.2016|
15:28
Նոյեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 75 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1300 կրակոց: