-
01.11.2016|
19:53
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանն ազատվել է պաշտոնից սեփական դիմումի համաձայն:
-
01.11.2016|
19:47
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել դատավորներ Յուրի Բաղդասարյանի և Արարատ Պետրոսյանի լիազորությունները դադարած համարելու մասին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
-
01.11.2016|
15:38
Ինդոնեզիայի արտգործնախարար Ռետնո Մարսուդիի հետ հանդիպմամբ սկսվել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Ինդոնեզիա: Երկու նախարարները քննարկել են հարաբերությունների զարգացման, միջազգային, տարածաշրջանային արդի խնդիրներին վերաբերող հարցեր:
-
01.11.2016|
01:21
Վարչապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին Առաջին տպարան) պայթեցման հարցով:
-
01.11.2016|
01:16
Ծաղկաձորում տեղի է ունեցել Ալավերդու 50 երիտասարդի ՀՀԿ անդամատոմսի հանձնման հանդիսավոր արարողությունը: Երիտասարդներին կուսակցական անդամատոմսերը հանձնել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
-
31.10.2016|
21:17
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Մուլտի ուելնես կենտրոն» սպորտային համալիրի բացման արարողությանը:
-
29.10.2016|
16:21
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բացման արարողությանը, որի հիմնման ծրագիրը իրականացվել է ՀՀ կառավարության կողմից՝ գլխավոր օպերատոր ճանաչված «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջոցով:
-
29.10.2016|
11:55
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների՝ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների միջխորհրդարանական կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր:
-
28.10.2016|
14:11
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս հանդիպել են նախկին պաշտպանության նախարար, նորաստեղծ «Երրորդ հանրապետություն» կուսակցության ապագա ղեկավար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։
-
28.10.2016|
14:08
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի սկզբին Համբուրգում՝ ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը։