-
14.10.2016|
10:34
Երևան է ժամանել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը։ Հոկտեմբերի 14-ին նա մասնակցելու է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։
-
14.10.2016|
10:29
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հոկտեմբերի 13-ին հանդիպել է ՌԴ ռազմարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի փոխնախագահ Օլեգ Բոչկարյովի հետ, որ ժամանել է Հայաստան՝ մասնակցելու սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայՏեք» առաջին միջազգային ցուցահանդեսին:
-
14.10.2016|
10:28
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոկտեմբերի 14-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան՝ մասնակցելու ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:
-
13.10.2016|
15:45
ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին:
-
13.10.2016|
14:35
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հոկտեմբերի 13-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Օլեգ Բոչկարյովի հետ, ով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայՏեք» առաջին միջազգային ցուցահանդեսին:
-
13.10.2016|
14:34
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայկ Ասլանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ: Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում ասվում է.
-
13.10.2016|
09:14
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և տարածաշրջանային տերությունների արտգործնախարարների Սիրիայի հարցով հանդիպումը տեղի կունենա Լոզանում հոկտեմբերի 15-ին, հայտնել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունում:
-
13.10.2016|
09:08
Կառավարությունը շահագրգռված է Հայաստանում գործող ընկերությունների հաջող գործունեությամբ ու պատրաստ է ակտիվացնել ջանքերը համագործակցության ընդլայնման ուղղությամբ՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի փոխնախագահ Անդրեյ Ստարկովի և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
-
13.10.2016|
09:06
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախորդ` սեպտեմբերյան և դեկտեմբերյան նստաշրջանների ընթացքում կայացված որոշումների կատարման ընթացքը, հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները:
-
12.10.2016|
21:28
Հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին ընդառաջ, ԱԳՆ-ում տեղի է ունեցել կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը: