-
28.05.2016|
12:07
Էկվադորի խորհրդարանի փոխնախագահ Ռոսանա Ալվարադոյի գլխավորած պատվիրակությունը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին:
-
28.05.2016|
12:00
Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
-
28.05.2016|
11:58
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ բարձրագույն ղեկավարության և հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
-
27.05.2016|
15:21
Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 25-րդ համատեղ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
-
27.05.2016|
10:36
Հայաստանի և Ադրբեջանի միջև մոտ ժամանակներս ստորագրվելու համար պատրաստի փաստաթուղթ դեռ չի կարող գոյություն ունենալ՝ մայիսի 26-ին՝ խորհրդարանում 2015-ի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ, ասել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
-
27.05.2016|
10:34
ՀՀ նախագահ, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, որ Հայաստանում է ՀԱՊԿ ներքին գործերի նախարարությունների (ոստիկանության) ղեկավարների խորհրդակցության և մայիսի 24-26-ին «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժության շրջանակներում:
-
27.05.2016|
10:33
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Նա արտգործնախարարին է ներկայացրել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում անցկացված դիտարկման մանրամասները։
-
27.05.2016|
10:31
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ, քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին վերջին շրջանում տիրող իրավիճակը:
-
27.05.2016|
10:30
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումը ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Օլեգ Բելոզյորովին:
-
27.05.2016|
10:29
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ նախագահի 2015-ի մրցանակների հանձնման արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանը: