-
20.02.2021|
16:27
Արցախյան ազգային-ազատագրական պայքարը հայ ժողովրդի պատմության ամենակարևոր էջերից է։ Ղարաբաղյան շարժումը պայքար էր հանուն պատմական արդարության, ազգային ինքնության և արժանապատվության պահպանման, քաղաքացիական իրավունքների և համամարդկային արժեքների, պատմական հայրենիքում ազատ ապրելու և արարելու։
-
20.02.2021|
16:21
33 տարի առաջ այս օրերին սկսվեց ղարաբաղյան շարժումը: Այն հիրավի շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի հետագա պատմության համար: Ղարաբաղյան շարժումն ազդարարեց անկախության համար մղվող պայքարի սկիզբը` արթնացնելով մեր սրտերում ազգային միասնականության ոգին և ազատության շունչը:
-
17.02.2021|
14:24
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը՝ ՌԴ, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիայից և ԱՄՆ-ից Էնդրյու Շոֆերը) փետրվարի 16-ին տեսակապի միջոցով առանձին զրույցներ են ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ ասված է համանախագահների համատեղ հայտարարությունում:
-
16.02.2021|
20:54
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հրանտ Պողոսյանին Ճապոնիայում և Կորեայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին: Մեկ այլ հրամանագրով Ճապոնիայում Հայաստանի դեսպան է նշանակվել Արեգ Հովհաննիսյանը:
-
15.02.2021|
21:00
Փետրվարի 17-ին Մոսկվայում նախատեսված են ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Արա Այվազյանի բանակցությունները՝ հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն. «Բանակցությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների կատարմանը»։
-
13.02.2021|
20:24
ԱԻՆ սեյսմիկ ծառայությունը ուղեցույց է մշակել, նշելով անհրաժեշտ միջոցառումները, որոնք պետք է ձեռնարկել երկրաշարժի դեպքում:
-
11.02.2021|
22:48
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը դիմել է անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատներին։ «Ցավում եմ, որ գերեվարված և անհետ կորած մեր տղաների հարազատների հետ հանդիպումից հետո իմ խոսքը սխալ մեկնաբանության առիթ է դարձել: Ուզում եմ կրկին ասել այն, ինչ ասել եմ հարազատների հետ հանդիպմանը և խնդրել բոլորին զերծ մնալ նուրբ թեմաների շուրջ մանիպուլյատիվ հայտարարություններից:
-
09.02.2021|
20:47
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում ՉԺՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է դիվանագետին և մաղթել արդյունավետ աշխատանք ի շահ հայ-չինական կապերի զարգացման:
-
09.02.2021|
14:28
Շաբաթ օրը կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի երկաթուղային, ավտոտրանսպորտային և համակցված փոխադրումների հարցերով փորձագիտական ենթախմբի հեռավար նիստը։
-
06.02.2021|
13:32
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են երեք երկրների ղեկավարների հայտարարությունների կյանքի կոչման աշխատանքները՝ նշված է ՌԴ ԱԳՆ կայքում: