-
09.06.2018|
10:28
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ՝ Սերգեյ Ավետիսյանն ազատվեց Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
-
09.06.2018|
10:26
Պնախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանն ուժեր տրամադրող երկրների Պնախարարների հանդիպմանը։
-
07.06.2018|
23:13
Մոսկվա այցի շրջանակում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային նախաճաշ է ունեցել ՌԴ ԴԺ 2 պալատների՝ Պետդումայի և Դաշնության Խորհրդի՝ բոլոր քաղաքական խմբակցությունները ներկայացնող պատգամավորների և սենատորների հետ:
-
07.06.2018|
17:03
Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
-
07.06.2018|
12:20
Սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի սխալ կիրառման արդյունքում սփյուռքի նախարարի խորհրդական նշանակված Վաղարշակ Հակոբյանն ազատվել է խորհրդականի պաշտոնից և նշանակվել սփյուռքի նախարարի օգնական:
-
06.06.2018|
23:57
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է հրամանագիր՝ Քրիստինե Ասատրյանին սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ նշանակելու մասին:
-
06.06.2018|
12:09
ԵՄ-ի հետ համագործակցության շարունակական զարգացումն է կարևորել և կառավարության գործունեության առաջնահերթություններին ու ծրագրերին է անդրադարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ հանդիպման ժամանակ:
-
05.06.2018|
17:10
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ Սերգեյ Խաչատրյանը նշանակվել է Առողջապահության նախարարի տեղակալ:
-
04.06.2018|
23:26
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին հրավիրել է խորհրդակցություն կառավարության անդամների և պետական այլ մարմինների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվել է երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը:
-
04.06.2018|
23:23
Ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի պահանջով Լեռնային Ղարաբաղում չորրորդ օրն ընթացող բողոքի ակցիաներին ֆեյբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով դադարեցնել ցույցերը և հնարավորություն տալ իշխանություններին իրագործել պայմանավորվածությունները: