-
25.04.2018|
11:25
Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտարարելով, որ ապրիլի 25-ից սկսում է խորհրդակցություններ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները:
-
24.04.2018|
19:10
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանի հետ:
-
24.04.2018|
14:32
Կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:
-
24.04.2018|
13:21
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։
-
24.04.2018|
00:37
Այսօր տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ, որը վարել է առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը: Արտահերթ նիստում՝ համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 14-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ փաստեց վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինությունը:
-
24.04.2018|
00:30
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով մի քանի նախարար վերանշանակվել է:
Լևոն Ալթունյանը վերանշանակվել է առողջապահության նախարարի պաշտոնում։
Հրանուշ Հակոբյանը վերանշանակվել է Սփյուռքի նախարարի պաշտոնում։
Արտեմ Ասատրյանը վերանշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում։
-
23.04.2018|
16:18
Ես թողնում եմ վարչապետի պաշտոնը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
-
23.04.2018|
14:07
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը հայտարարել է, թե Հայաստանում ծավալվող իրադարձություններն «արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի»:
-
23.04.2018|
14:06
Իրավիճակի լիցքաթափման ձևը բարի կամքն է, երկխոսությունն է, այսօր օտարերկրյա և տեղական լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
-
23.04.2018|
14:04
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների կողմից ապրիլի 23-ին Երևան քաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքին մասնակցության վերաբերյալ: