-
23.04.2018|
11:12
Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ոստիկանության Սևանի բաժնի ձերբակալվածների պահման վայրում է` «Ազատությանը» ասել է նրա կինը՝ Աննա Հակոբյանը, որ հեռախոսազանգ է ստացել, զանգահարողը ներկայացել է քննիչ Թադևոսյան, ասել է, որ Փաշինյանը Սևանի բաժնում է։
-
22.04.2018|
19:42
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ցուցաբերել ողջախոհություն, արժևորել յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքները, պարտականությունները և նստել քաղաքական քննարկումների սեղանի շուրջ:
-
22.04.2018|
14:46
Նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին: Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր:
-
22.04.2018|
14:39
Մենք բոլորս` ՀՀ քաղաքացիներս, հուսով էինք, որ այսօրվա բանակցությունների արդյունքում լուծումներ կգտնենք ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Ցավոք, կողմերից մեկը` պարոն Փաշինյանը, եկել էր ոչ թե բանակցելու, այլ իր պայմանները թելադրելու։
-
21.04.2018|
23:14
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Հանրապետության հրապարակում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելուց հետո հանդիպել է վարչապետ Սերժ Սարգսյանի հետ։
-
21.04.2018|
21:38
Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ բազմամարդ հանրահավաք են անցկացնում Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ցուցարարները՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, եկավ նախագահ Արմեն Սարգսյանը:
-
21.04.2018|
21:35
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պարզաբանում է՝ իր կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելը «պայմանավորված է եղել մի պարզ հանգամանքով». «Բարդ աշխարհաքաղաքականությամբ այս տարածաշրջանում և նոր առաջացած մարտահրավերներով լի ժամանակահատվածում պարտավոր ենք ապահովել երկրի անվտանգ զարգացումը և շարունակել Արցախի խնդրի արժանապատիվ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը»:
-
21.04.2018|
21:34
ԵԿՄ-ն ողջունել է երկխոսություն սկսելու՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պատրաստակամությունը և քաղաքական բանավեճի կողմերին կոչ է անում անհապաղ, առանց նախապայմանների բանակցություններ սկսել:
-
21.04.2018|
21:32
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ հայտարարել է. «Արցախը չի կարող անտարբեր մնալ Մայր Հայաստանում ընթացող զարգացումների նկատմամբ և նույնպես հետևում է այդ ամենին:
-
21.04.2018|
20:29
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը պատասխանել է Լույս հիմնադրամի մի խումբ շրջանավարտների բաց նամակին, ովքեր վարչապետին կոչ էին արել չգնալ խոստմանը հակառակ և հետ կանգնել իշխանությունը, մասնավորապես` ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու քայլից: