-
17.04.2018|
18:02
ԱԺ հատուկ նիստի ընթացքում ձայների 77 կողմ, 17 դեմ ձայների համամասնությամբ ՀՀ վարչապետ ընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
-
17.04.2018|
16:34
Աժ հատուկ նիստում քննարկվում է վարչապետի ընտրության հարցը, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայից վարչապետի թեկնածու առաջադրված՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իրենց կարևորագույն նպատակը առաջընթացի ապահովումն է, որի ուղղությամբ շարունակելու են կառուցել ու ամրապնդել իրենց ծրագրերը։
-
16.04.2018|
22:24
ՀՀԿ և ՀՅԴ կուսակցությունների խմբակցությունները ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել են Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ապրիլի 17-ին, ժամը 12-ին տեղի կունենա ԱԺ հատուկ նիստը, որի ժամանակ կկայանա վարչապետի ընտրությունը:
-
16.04.2018|
14:02
Վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող հավաքների ընթացքում արձանագրվել են քաղաքային գույքի, այդ թվում նստարանների և աղբամանների կամայական տեղափոխման ու ոչ նպատակային օգտագործման, նաև դրանք վնասելու դեպքեր:
-
16.04.2018|
13:41
Այսօր ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը` Աժ-ում ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները համատեղ նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնում կառաջադրեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը` լրագրողներին հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Նիստը տեղի կունենա ժամը 13։00-ին։
-
16.04.2018|
13:32
Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգի անցումը թույլ կտա իրականացնել ժողովրդավարական վերափոխումներ և ավելի արագ տեմպերով զարգացնել Հայաստանի տնտեսությունը` «Известия»-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ նախագահ, ՀՀԿ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը:
-
14.04.2018|
14:34
Ծաղկաձորում ապրիլի 14-ին տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստ:
-
14.04.2018|
12:37
«Երկիր ծիրանի» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ ապրիլի 15-ին ժամը 16:00-ին Գյումրի քաղաքում բողոքի ակցիա է իրականացնելու:
-
13.04.2018|
18:39
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
-
13.04.2018|
11:49
Կեսգիշերին մոտ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի մոտ հայկական քաղաքացիական բեռնատարի վրա կրակ են բացել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները` Ֆեյսբուքում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: