-
22.02.2018|
12:31
Հայաստանի ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը փետրվարի 20-ին Վիեննայի Սբ Հռիփսիմե եկեղեցու սրահում հանդիպել է ավստրիահայ կազմակերպությունների ղեկավարների և անհատների հետ:
-
21.02.2018|
20:32
Փետրվարի 21-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։
-
21.02.2018|
20:30
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր զեկուցել է նախորդ հանդիպմանժամանակ Նախագահից ստացած հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները, դրանց արդյունքները և նախարարության գերակա խնդիրներն ու 2018թ. ծրագրերը:
-
21.02.2018|
16:07
Այսօր խորհրդարանում ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի են ունեցել լսումներ՝ «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով:
-
19.02.2018|
21:46
Նախագահ Սերժ Սարգսյանը Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ այցելել է «Բուկինիստ» գրախանութ, որտեղ հանդիպել է «Էդիթ Պրինտ» հրատարակչության ղեկավար Մկրտիչ Կարապետյանի, «Զանգակ» հրատարակչության ղեկավար Սոկրատ Մկրտչյանի, «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի և «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ:
-
19.02.2018|
15:49
Նախագահ Սերժ Սարգսյանը Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ այսօր այցելել է «Բուկինիստ» գրախանութ, որտեղ հանդիպում է ունեցել հանրապետության մի շարք հրատարակչությունների ղեկավարների՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչության ղեկավար Մկրտիչ Կարապետյանի, «Զանգակ» հրատարակչության ղեկավար Սոկրատ Մկրտչյանի, «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի և «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ:
-
19.02.2018|
11:52
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ընդունել է «ԷՅ-ՍԻ-ԷՍ ԿՈԲՐԱ» (Cobra) ընկերության տարածաշրջանային տնօրեն Ալեխանդրո Ռոդրիգոյի գլխավորած պատվիրակությանը:
-
19.02.2018|
00:34
Նախագահ Սերժ Սարգսյանը Մյունխենում աշխատանքային նախաճաշ է ունեցել Բավարիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Էբերհարթ Զասսեի, «Մյունխեն» բանկի սեփականատեր և նախագահ Վիլֆրիդ Գերլինգի, «Սիմենս» ընկերության գործադիր տնօրեն Վիլիբալդ Մայքսների և «Զասսե» ընկերության համասեփականատեր Քրիստինա Զասսեի հետ:
-
18.02.2018|
13:44
Փետրվարի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին:
-
18.02.2018|
13:42
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն ու միայն այն պարագայում, եթե Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվի իր անիրատեսական ակնկալիքներից` հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ փետրվարի 17-ին ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում: