-
12.02.2018|
16:18
Բուլղարիայի նախագահի պետական այցի շրջանակներում Նախագահի նստավայրում այսօր նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռումեն Ռադևի առանձնազրույցից հետո կայացել են ընդլայնված կազմով բանակցություններ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ, որից հետո տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:
-
12.02.2018|
09:38
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ:
-
12.02.2018|
09:36
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող ուղևորատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:
-
12.02.2018|
09:35
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջան, Հայաստան և Արցախ այցի արդյունքներն ամփոփող հայտարարությամբ կոչ են արել կողմերին բարեխղճորեն կատարել Ժնևում, Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում ստանձնած պարտավորությունները։
-
12.02.2018|
09:33
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով Հայաստան է ժամանել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը՝ տիկնոջ հետ: Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի հետ:
-
12.02.2018|
00:27
ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը փետրվարի 8-ին ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից ֆինանսավորվող «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Գերմանիա ժամանած սիրիահայ գործարարներ խմբին, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
-
11.02.2018|
01:10
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ քննարկվել է «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» նախագիծը, որը մշակվել է վարչապետի 2017-ի սեպտեմբերին տրված հանձնարարականով:
-
11.02.2018|
00:52
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 10-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:
-
10.02.2018|
09:20
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել Է մայիսին Ռուսաստան այցելելու և Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը` ասված Է երկու երկրների նախագահների հեռախոսազրույցի արդյունքների վերաբերյալ Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ. «Հանրապետության նախագահն ընդունել Է մայիսին Ռուսաստան այցելելու և Պետերբուրգի համաժողովին մասնակցելու Վլադիմիր Պուտինի հրավերը, որտեղ Ֆրանսիան պատվավոր հյուր Է լինելու»:
-
10.02.2018|
09:19
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 9-ին ընդունել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Համանախագահները նախագահ Սարգսյանին ներկայացրել են Բաքվում հանդիպումների արդյունքները: