-
07.02.2018|
11:55
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանին համատեղության կարգով դեսպան է նշանակել Թաիլանդի Թագավորությունում, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
-
07.02.2018|
11:12
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունների շարունակական զարգացումը և ընդգծել, որ Հայաստանը ուզում է զարգացնել երկկողմ կապերը Շվեյցարիայի հետ հնարավոր բոլոր ոլորտներում։
-
07.02.2018|
10:51
«Սփյուռքի նախարարությունն ամեն տարի դրամաշնորհներ է տրամադրում գիտական հաստատություններին՝ իրավագիտական, լեզվաբանական, ցեղասպանագիտական, պատմագիտական ու սփյուռքագիտական հետազոտությունների համար:
-
05.02.2018|
07:33
Փետրվարի 4-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ՊԲ շտաբում հանդիպել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ ազգային ժողովի մի խումբ պատգամավորների, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
-
04.02.2018|
15:19
Նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է հյուրանոցային ոլորտի զարգացման ընթացքին: Նա այցելել է «Իբիս Երևան Կենտրոն» և «Գոլդեն Փելիս Բուտիկ Հոթել»՝ շրջել հյուրանոցային համալիրներում, ծանոթացել իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին:
-
03.02.2018|
20:28
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա նախօրեին, այցելել է առողջապահության նախարարության Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն:
-
03.02.2018|
20:10
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Երևան քաղաքում խցանումների նվազեցման, ճանապարհային երթևեկության արդյունավետ կազմակերպման և բեռնաթափման հնարավորությունները:
-
03.02.2018|
20:07
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը փետրվար 2-ին հանդիպել է Միլանի Հայ ազգային և հոգևոր հաստատությունների ներկայացուցիչների հետ:
-
03.02.2018|
11:33
ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցի։ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամլո դիվանից հայտնում են, որ թեմի առաջնորդ Տ․Եզրաս արք․ Ներսիսյանի առաջնորդությամբ դեսպանը եղել է Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում, մոմ վառել և ծանոթացել համալիրի կառուցման պատմությանը։
-
03.02.2018|
11:30
ՀՀ նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը զեկուցել է առողջապահության ոլորտում բարեփոխումների, ոլորտի զարգացման ծրագրի, գերակա խնդիրների, ՀՀ նախագահի հանձնարարականների կատարման ընթացքի մասին։