-
03.02.2018|
11:21
Վարչապետ Կարեն Կարապետյանն Ալմաթիում, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում, առանձնազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
-
03.02.2018|
11:20
Հայոց ցեղասպանության ճանաչողներին «պոպուլիստ» անվանելու փոխարեն Անկարան պետք է հրաժարվի իր ժխտողական քաղաքականության վտանգավոր պոպուլիզմից` ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ «Ազատության» խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը:
-
02.02.2018|
15:37
Բավական շատ ժողովրդավար երկրներում կառավարությունների նիստերը դռնփակ են` ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով կառավարության որոշմանը, որ նոր վարչապետի օրոք կառավարության նիստերը կլինեն դռնփակ:
-
02.02.2018|
15:36
Փաշազադեի կոչը մահմեդականներին՝ միավորվել Արցախի հարցի լուծման համար, ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ Արցախի խնդրին կրոնական երանգ հաղորդելու անթույլատրելի փորձ` ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
-
02.02.2018|
15:35
Հրայր Թովմասյանը պետական-իրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահն է, մենք ՍԴ-ի հետ կապված որևէ հարց չենք քննարկել` ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
-
02.02.2018|
15:30
Ալմաթիում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիջան Սագինտաևի հետ:
-
02.02.2018|
05:42
ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը մեկնել է Ռուսաստան։ Արտերկրի հայ համայնքներ այցերի շրջանակում նա Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Առաջիկայում հանդիպումներ կլինեն հայկական այլ համայնքներում:
-
01.02.2018|
16:43
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ փետրվարի 1-ին, աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:
-
01.02.2018|
13:02
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան՝ Ալմաթիում Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու:
-
01.02.2018|
12:44
ՀՀ նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 31-ին հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, քննարկվել են ՀՀ զինված ուժերի 2018-2024 թթ. արդիականացման ծրագրի նախագիծը և սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացը: