-
13.07.2012|
01:51
Դարձի՛ր, Տե՛ր։ Մինչև ե՞րբ... Մխիթարի՛ր քո ծառաներին։ Առավոտյան լիացանք քո ողորմությամբ, ցնծացինք և ուրախ եղանք մեր կյանքի բոլոր օրերին։
-
10.07.2012|
11:30
Մենք մաշվեցինք քո բարկությունից և քո զայրույթից մենք խռովվեցինք։ Մեր մեղքերն առջևդ դրիր, իսկ մեր կյանքը` երեսիդ լույսի տակ։ Մեր օրերը բոլորովին նվազեցին, և մենք խռովվեցինք քո բարկությունից։ Մեր կյանքի ժամանակը դադար չունի սարդի նման։
-
03.07.2012|
11:01
Ամբողջ սրտովս գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տե՛ր Աստված իմ, հավիտյան փառք պիտի տամ քո անվանը։
-
29.06.2012|
00:40
Մի՛ ոտնահարիր ինձ, ո՛վ իմ թշնամի, թե գլորվեցի, նորի՛ց կկանգնեմ, քանի որ, եթե խավարում նստեմ, Տերն է իմ լույսը։
-
26.06.2012|
00:50
Ժողովուրդնե՛ր, ո՛ւշ դարձրեք իմ օրենքներին և մոտեցրե՛ք ձեր ականջները բերանիս խոսքերին։ Առակով պիտի բացեմ բերանն իմ, սկզբից ևեթ առակներով պիտի խոսեմ` ինչպես լսեցինք ու իմացանք դրանք, և ինչպես մեր հայրերը պատմեցին մեզ։
-
22.06.2012|
13:13
Որքա՜ն հաճելի է քո հարկի տակ, զորությունների՛ Տեր. իմ հոգին քո գավիթն է ցանկանում ու փափագում։
-
19.06.2012|
01:30
Իշխանը նվեր է խնդրում, իսկ դատավորը խաղաղության խոսքեր է ասում իրեն պետք եղած ձևով։ Ես կհանեմ նրանց միջից այն բարությունը, որը ցեցի նման ուտում և պտտվում է կանոնի վրա դատաքննության օրը։ Վա՛յ, վա՛յ, եկավ հասավ քո վրեժխնդրությունը. արդ, թող լաց լինեն նրանք։
-
15.06.2012|
01:01
Մոտեցրո՛ւ, Տե՛ր, ականջը քո և լսի՛ր ինձ, քանզի աղքատ ու տնանկ եմ ես։ Հոգիս իմ սո՛ւրբ պահիր, Տե՛ր. փրկի՛ր, Աստվա՛ծ իմ, քո ծառային, որ հույսը դրել է քեզ վրա։
-
12.06.2012|
00:02
«Լսի՛ր, ժողովո՛ւրդ, ո՞վ կլցնի քաղաքը, եթե ոչ հուրը և անօրեն տունը, որ անօրեն գանձեր է գանձում հպարտությամբ և անիրավությամբ։ Եվ կլինի՞, որ անօրենը կշեռքով արդարանա կամ խարդախված կշռի պայուսակով։ Դրա համար էլ իրենց տունը լցրին ամբարշտությամբ, նրա բնակիչներն անիրավ բաներ խոսեցին, և նրանց լեզուները գոռոզաբանեցին իրենց բերաններում։ Ես քեզ ապականությամբ հարվածեցի քո մեղքերի համար»:
-
08.06.2012|
00:01
Լաց մի՛ եղեք արցունքներով, և թող լաց չլինեն նրա վրա, քանի որ նա չի մերժի նախատինքները։ Նա ասաց, թե Իսրայելի տունը բարկացրեց Տիրոջ հոգին. եթե սա լինի նրա ընթացքը, լավ չեն լինի Տիրոջ խոսքերը նրա հետ. իմ ժողովուրդն ուղիղ չի գնում ինձ հետ։
優鍐b偓姣/1732093066" rel="nofollow">Դիրքորոշում