24.06.2014|
13:34
Նախարար Լավրովի այցը Երևան, մեր այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն են` քննարկելու այն պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք են բերվել նախագահների միջև Ռուսաստանի Դաշնության նախագահի` Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում, ինչպես նաև մեր երկրների ղեկավարների հետագա հանդիպումների ընթացքում։ Նախագահների յուրաքանչյուր հանդիպումը տալիս է մեզ նոր ուղեցույցներ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներով: