ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը առաջիկայում կանդրադառնա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացների վերաբերյալ հարցերին, ի պատասխան «Ազատության» հարցի՝ հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը։
Նվազագույնը 45 մարդ վնասվածքներ է ստացել երկրաշարժի հետևանքով, որը տեղի է ունեցել ուրբաթ առավոտ` Չինաստանի հարավում: Ավելի վաղ հաղորդվում էր 22 տուժածների մասին:
Մայիսի 31-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա մեկ լրացուցիչ Cartoon Non-Stop համերգ ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Այս հատուկ, բարեգործական համերգին ներկա կգտնվեն միայն և միայն երեխաներ:
Մայիսի 30-ին Ծաղկաձորում մեկնարկել է ՀՀԿ 15-րդ համագումարի երիտասարդական հավաքը։ Եռօրյա հավաքը հաշվետու հանդիպում է, որի ընթացքում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) տարբեր կառույցների ղեկավարներ հանդես են գալու զեկույցներով, ներկայացնելու են իրենց կառույցների աշխատանքները, նախանշելու են առաջիկա անելիքները։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեկնում են Բաքու՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցով բանակցելու: ԵԱՀԿ համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մայիսի 16-19-ին այցելել էին տարածաշրջան:
ՈՒկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը խորհրդարանում շնորհավորել է արտահերթ նախագահական ընտրություններում հաղթած արևմտամետ միլիարդատեր Պյոտր Պորոշենկոյին:
Վատիկանում հունիսի 8-ին սպասվում է Հռոմի պապի, Իսրայելի և Պաղեստինի առաջնորդների համատեղ աղոթքը: Սուրբ Աթոռից հայտնել են, որ կողմերն ընդունել են Ֆրանցիսկոս պապի հրավերը, որ նա արել էր Մերձավոր Արևելք այցի ընթացքում:
Բուքինգհեմյան պալատում հաստատել են, որ արքայազն ՈՒիլյամի կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթը, սպասում է երկվորյակ աղջիկների։ Ապրիլին՝ Ավստրալիա և Նոր Զելանդիա կատարած այցի ընթացքում Քեյթն արդեն հղի է եղել: Դքսուհին գիրացել է 5 կգ-ով:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է 2,4 մլրդ եվրոյի օտարերկրյա ֆինանսավորման ներգրավման մասին՝ Կարս-Նախիջևան երկաթուղու նախագծի իրագործման նպատակով, որն անմիջական կապ է ստեղծելու Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Սակայն այս ենթակառուցվածքային նախաձեռնությունը ծառայում է շատ ավելի լայն ռազմավարական օրակարգի...