Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 
  • Տավուշի մարզպետը հրաժեշտ տվեց պաշտոնին

    Տավուշի մարզպետը հրաժեշտ տվեց պաշտոնին

    15.05.2014| 11:42
    Այսօր կառավարության նիստում որոշվեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին ազատել աշխատանքից: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ նա անցնելու է այլ աշխատանքի:
  • «Ո՞ր մի հայը մյուս հային սպանի ու գնա պաշտոնի»

    «Ո՞ր մի հայը մյուս հային սպանի ու գնա պաշտոնի»

    15.05.2014| 11:40
    Այսօր Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստից առաջ խոսեց կառավարության շենքի առաջ մշտապես հավաքվող ցուցարարների հետ: Նրանցից մի մասին խոստացավ անձամբ հանդիպել, մյուսներին էլ վստահեցրեց, որ համապատասխան պաշտոնյաներին կհանձնարարի նրանց ընդունել, հետո կառավարության ներկայացուցչին հանձնարարեց հեռախոսահամարներ, դիմումներ վերցնել:
  • Թուրքիայում ածխահանքի պայթյունի զոհերի թիվը հասել է 282-ի

    Թուրքիայում ածխահանքի պայթյունի զոհերի թիվը հասել է 282-ի

    15.05.2014| 11:39
    Թուրքիայի ածխահանքում տեղի ունեցած պայթյունից զոհվածների թիվը հասել է 282-ի: Հարյուրից ավելի հանքափորների ճակատագիրը անհայտ է, նրանց ողջ գտնելու հավանակությունը գնալով նվազում է:
  • Գրիգոր Հովհաննիսյանը՝ Կուբայում Հայաստանի դեսպան

    Գրիգոր Հովհաննիսյանը՝ Կուբայում Հայաստանի դեսպան

    15.05.2014| 11:37
    Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Մեքսիկայում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը համատեղության կարգով նշանակվել է Կուբայում Հայաստանի դեսպան: Դեսպանի նստավայրը Մեխիկոյում է:
  • «Աֆրիկյանների տուն»

    «Աֆրիկյանների տուն»

    14.05.2014| 17:25
    Վերջին օրերին զանգվածային որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում արծարծվող «Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքին վերաբերող տարաբնույթ քննարկումների և անհիմն եզրահանգումների առնչությամբ հարկ եմ համարում տեղեկացնել, որ Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիմնական միջոցառումների իրականացման նպատակով, ըստ Կենտրոն վարչական շրջանի համար մշակված գոտիավորման նախագծի, նախատեսվում է Երևանի Տերյան փողոցը և նույն փողոցի շարունակություն հանդիսացող Զաքիյան փողոցը միացնել միմյանց։ Նշված տրանսպորտային հանգույցի լուծումը կարևորագույն խնդիր է մայրաքաղաքի փոքր կենտրոնի Ճանապարհային ցանցի կարգավորման համար։
  • «ՀՀ արտաքին քաղաքականությունը նմանվում է մերկասառույցի վրա արգելակած «Վազ 2106» ավտոմեքենայի վարքին»

    «ՀՀ արտաքին քաղաքականությունը նմանվում է մերկասառույցի վրա արգելակած «Վազ 2106» ավտոմեքենայի վարքին»

    14.05.2014| 17:18
    Այսօր «Հայաստանը աշխարհաքաղաքական խաչմերուկում. բացահայտելով այլընտրանքը» թեմայով «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած սեմինարի ժամանակ ԱԺ hանրապետական կուսակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն իր ելույթում նշեց, որ ականատեսն ենք աշխարհաքաղաքական բարդ զարգացումների, ունենք սակավ ռեսուրսներ, այդ պատճառով էլ պետք է կարողանանք գնահատել մեր երկրի կայուն և անվտանգ զարգացման համար երկարաժամկետ շահերը:
  • Կառավարության ղեկավարն ընդունել է Հայաստանի գործարարներին

    Կառավարության ղեկավարն ընդունել է Հայաստանի գործարարներին

    14.05.2014| 16:40
    Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում այսօր ընդունել է Հայաստանի գործարար աշխարհի ներկայացուցիչներին:
  • Ստուգեք ձեր չհրկիզվող պահարանը

    Ստուգեք ձեր չհրկիզվող պահարանը

    14.05.2014| 13:21
    Իսպանացի հարկային տեսուչները ստուգումների ընթացքում չհրկիզվող պահարանում կտավ են հայտնաբերել, որը, հավանաբար, պատկանում է հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգի վրձնին:
  • Լահդար Բրահիմին հեռանում է

    Լահդար Բրահիմին հեռանում է

    14.05.2014| 13:14
    Լահդար Բրահիմին մայիսի 31-ին կհեռանա ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցչի պաշտոնից՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
  • «Մենք գործում ենք որպես հրեաներ՝ հավատարիմ մնալով ճշմարտությանը»

    «Մենք գործում ենք որպես հրեաներ՝ հավատարիմ մնալով ճշմարտությանը»

    14.05.2014| 13:12
    Իսրայելի Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնը լիագումար նիստում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկման ժամանակ ասել է. «Որպես հրեաներ՝ մենք պետք է ճանաչենք հայ ժողովրդի կրած տառապանքները, անգամ, եթե որևէ մեկին դրա համար չմեղադրեն»։ The Jerusalem Post-ը գրել է՝ խոսնակն ընդգծել է, որ այդ քննարկումը չի դատապարտում որևէ ժամանակակից երկրի։