26.04.2014|
12:50
Ես չեմ կարծում, որ այսօր սահմանադրական բարեփոխումները հրատապ անհրաժեշտություն են: Մենք ունենք լրջագույն սոցիալ-տնտեսական խնդիրներ, որոնք առավել հրատապ լուծումներ են պահանջում: Բայց միևնույն ժամանակ՝ որպես քաղաքական ուժ՝ պատրաստ ենք քննարկումներին մասնակցել և մեր տեսակետները հայտնել: Ինձ ծանոթ է բարեփոխումների մեկ օրինակ, որը կարդալով՝ չեմ կարծում, որ այդ բարեփոխումները հրատապ անհրաժեշտություն են: