ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 
  • Սիրիայի իշխանությունները «Ժնև 2»-ում սկսել են  բանակցությունները

    Սիրիայի իշխանությունները «Ժնև 2»-ում սկսել են բանակցությունները

    23.01.2014| 11:30
    Շվեյցարիայում երեկ սկսվեց «Ժնև 2» կոնֆերանսը, որն ուղղված է Սիրիայում հակամարտության կարգավորմանը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կարծիքով, չնայած կողմերի էմոցիոնալ հայտարարություններին, Սիրիայի իշխանությունների և սիրիական ընդդիմության միջև բանակցություններն, այնուամենայնիվ, տեղի կունենան:
  • Ջուր չի լինի

    Ջուր չի լինի

    22.01.2014| 14:43
    «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքների հետ կապված, ս.թ. հունվարի 24-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան, Խաղաղ Դոնի, Ավանեսով փողոցների ու նրբանցքների, Էրեբունի հիվանդանոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
  • Պառավաքար-Վազաշեն շրջանցիկ ճանապարհը շահագործման կհանձնվի ամռանը

    Պառավաքար-Վազաշեն շրջանցիկ ճանապարհը շահագործման կհանձնվի ամռանը

    22.01.2014| 13:35
    Այսօր «Մեդիա» կենտրոնում Տավուշի մարզի Պառավաքար-Վազաշեն ավտոճանապարհի փակման խնդրի քննարկան ժամանակ ՀՀ Տրանսպորտի ԾԻԳ պետական հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Բախտամյանը նշեց, որ կառուցվում է շրջանցիկ ճանապարհ, որի երկարությունը 3.2 կմ է: Ճանապարհը շահագործման կհանձնվի ամռան սկզբին։
  • Միջազգային փորձագետները բարձր են գնահատում կառավարության որդեգրած կենսաթոշակային բարեփոխումները

    Միջազգային փորձագետները բարձր են գնահատում կառավարության որդեգրած կենսաթոշակային բարեփոխումները

    22.01.2014| 12:05
    Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերության խորհրդի նախագահ Էռնստ-Լյուդվիգ Դրայսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների գործընթացին մասնակցելու համար:
  • Նախարարների կհանդիպեն հունվարի 23-ին

    Նախարարների կհանդիպեն հունվարի 23-ին

    21.01.2014| 21:51
    Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Հայաստանի իր գործընկրոջը հանդիպելու նպատակով Փարիզ կայցելի հունվարի 23-24-ը: Հանդիպումը կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:
  • Ջուր չի լինի

    Ջուր չի լինի

    21.01.2014| 16:23
    «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հունվարի 22-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան 1-21, 2-98, Պուշկինի 1-10, Վարդանանց 1-107, Վարդանանց փակուղի, Խանջյան 31/1, Թումանյան 5, 5/1, 9/1, 11/1, 11/2, Արամի 2, Աբովյան 14 համարների, Ադամյան, Բելյակով փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
  • «Բոլոր հնարավորությունները սպառված չեն»

    «Բոլոր հնարավորությունները սպառված չեն»

    21.01.2014| 16:21
    «Իրադրությունը Ուկրաինայում» թեմայով քննարկման ժամանակ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը, անդրադառնալով Ուկրաինայի դեպքերին՝ նշեց, որ պերմանենտ Մայդանը կշարունակվի, մինչև տեղի ունենան հերթական ընտրությունները:
  • Մայդանի պայքարը միայն ուկրաինացիների համար չէ

    Մայդանի պայքարը միայն ուկրաինացիների համար չէ

    21.01.2014| 15:42
    «Մեդիա» կենտրոնում հրավիրված «Իրադրությունը Ուկրաինայում» քննարկմանը տեսազանգի միջոցով Ուկրաինայում տիրող իրավիճակը ներկայացրեց «Վերածնունդ» միջազգային ֆոնդի եվրոպական ծրագրերի ղեկավար Դմիտրի Շուլգան: Նա նշեց, որ իրադարձություններն ընթանում են «Դինամո» փողոցում, և որ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ պայքարելու հանուն եվրոպական հեռանկարի: Դմիտրի Շուլգան մտահոգիչ է համարում, որ երկիրը թաթախված է կոռուպցիայի մեջ:
  • Այսօր գրկախառնության միջազգային օրն է

    Այսօր գրկախառնության միջազգային օրն է

    21.01.2014| 14:41
    Աշխարհում հունվարի 21-ը նշվում է որպես Գրկախառնության միջազգային օր (International Hug Day): Տոնը 1986թ. սահմանվել էր ԱՄՆ-ում՝ National Hugging Day անունով, այնուհետև տարածվել էր ամբողջ աշխարհում:
  • Նշվում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) 39-ամյակը

    Նշվում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) 39-ամյակը

    20.01.2014| 12:09
    Այսօր՝ ժամը 15.00, «Եռաբլուր» պանթեոնում ASALA-ի՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի նախկին մարտիկները կնշեն կազմակերպության ստեղծման 39-ամյակը, տեղի կունենա հոգեհանգստի արարողություն։