ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 
  • Անկոտրում կանցլերը

    Անկոտրում կանցլերը

    07.01.2014| 18:43
    Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դահուկ քշելիս վնասվածք ստանալուց հետո առաջին անգամ հայտնվել է հասարակությանը՝ նա հանդիպել է երեխաներին, որ ծննդյան տոներին բարեգործության համար նախատեսված գումար էին հավաքում:
  • Չորսուկես տարվա փարավոնը

    Չորսուկես տարվա փարավոնը

    07.01.2014| 18:35
    Եգիպտոսում ամերիկացի հնագետների խումբը պեղումների ժամանակ հայտնաբերել է Սեբեկհոտեպ Առաջին փարավոնի դամբարանը, հայտնում է France-Presse-ը։ 60-տոննայանոց դամբարանը հայտնաբերվել էր մեկ տարի առաջ, սակայն մինչ չէր հաջողվում պարզել՝ ում է պատկանում։
  • Նշանավոր գերմանացիներին հակացուցված են դահուկները

    Նշանավոր գերմանացիներին հակացուցված են դահուկները

    07.01.2014| 14:13
    Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը կոնքոսկրի կոտրվածք է ստացել դահուկ քշելիս և ստիպված է եղել չեղյալ հայտարարել առաջիկա շաբաթների պաշտոնական հանդիպումները:
  • Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ

    Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ

    06.01.2014| 18:14
    Սիրելի հավատավոր ժողովուրդ ի Հայրենիս, Արցախ և ի Սփյուռս. Քրիստոսի` մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան բերկրանքով այսօր մեր ցնծագին գոհաբանությունն ենք բարձրացնում առ Աստված: Փառաբանում ենք մեր Փրկչին` Բեթղեհեմում ծնված մանուկ Հիսուսին: Սուրբ Ծննդյան օրհնյալ օրը երկիրը երկինք դարձավ, և նրանում ծագեց Արդարության արեգակը` ճշմարտության լույսով լուսավորելու համար մարդկային հոգիները, որպեսզի ճանաչեն, տեսնեն ու գտնեն իրենց փրկությունը:
  • Բնության անոմալիաները շարունակվում են

    Բնության անոմալիաները շարունակվում են

    06.01.2014| 17:38
    Թեև շատ է խոսվում գլոբալ տաքացման մասին, սակայն այս տարի ձմեռն աննախադեպ ցուրտ էր, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի մայրաքաղաքում, այլև այլ տարածաշրջաններում։ ԱՄՆ միջին արևմուտքի և հյուսիսարևելյան նահանգների բնակիչները պատրաստվում են վերջին 20-ամյակի ամենախիստ ցրտերին։ Ինչպես հայտնել են ԱՄՆ ազգային օդերևութաբանական ծառայության մասնագետները, գիշերը ջերմաստիճանի սանդղակը կարող է իջնել մինչև -50 աստիճանի։ Ընդ որում, արդեն իսկ Միացյալ Նահանգներում 16 մարդ է ցրտից մահացել։
  • Կյանքից հեռացել է անվանի ճարտարապետ Ջիմ Թորոսյանը

    Կյանքից հեռացել է անվանի ճարտարապետ Ջիմ Թորոսյանը

    06.01.2014| 00:13
    Մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ հունվարի 5-ին, կյանքի 87-րդ տարում վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, միջազգային ճարտարապետական ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության ճարտարապետության և շինարարության ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ նախագահի մրցանակակիր, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի և Պատվո նշան շքանշանակիր, Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշանակիր, Երևանի և Սպիտակի պատվավոր քաղաքացի, ճարտարագիտության պրոֆեսոր Ջիմ Պետրոսի Թորոսյանը:
  • Երբ է նշվում հին տոմարով նոր տարին. ինչպես է առաջացել նոր տոմարը

    Երբ է նշվում հին տոմարով նոր տարին. ինչպես է առաջացել նոր տոմարը

    05.01.2014| 14:42
    Հին տոմարով նոր տարին նշվում է հունվարի 14-ին, որը համարժեք է հունվարի 1-ին: Այժմ հին և նոր տոմարների միջև տարբերությունը 13 օր է: Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին:
  • Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

    Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

    05.01.2014| 14:04
    ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
  • Վաղը կազդարարվի Սուրբ Ծննդյան ավետիսը

    Վաղը կազդարարվի Սուրբ Ծննդյան ավետիսը

    04.01.2014| 21:15
    Վաղը՝ հունվարի 5-ին, ճրագալույցի արարողությունից հետո, Հայ առաքելական եկեղեցիներում կազդարարվի Սուրբ Ծննդյան ավետիսը։ Ինչո՞ւ են քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի ծնունդը տարբեր օրերի նշում: Qahana.am կայքը պարզաբանում է. Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին:
  • ԲՀԿ-ական Ձմեռ պապ-Ձյունանուշները շրջում են բակից բակ

    ԲՀԿ-ական Ձմեռ պապ-Ձյունանուշները շրջում են բակից բակ

    04.01.2014| 19:35
    Ամանորի այս օրերին քաղաքի ծայրամասերում շրջում են ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության տոնական մեքենաները և Ձմեռ պապ-Ձյունանուշներով, ամանորյա տոպրակներով, բարձր երաժշտությամբ շնորհավորում բնակչության տոները։