ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 
  • Միջազգային տոնավաճառ՝ անապահովներին օգնելու համար

    Միջազգային տոնավաճառ՝ անապահովներին օգնելու համար

    11.12.2013| 15:55
    Երևանի միջազգային կանանց ասոցիացիան (ԵՄԿԱ-IWAY) դեկտեմբերի 14-ին, կազմակերպում է Սուրբ ծննդյան տոնին նվիրված ամենամյա միջազգային տոնավաճառը «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում: Այն ֆինանսական միջոցներ հայթայթելու նպատակ է հետապնդում, որի նպատակն է հատուկ կրթական և բարեգործական ծրագրեր կազմակերպել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի և հարակից ինը գյուղերի 50-ից ավելի երեխաների և սոցիալապես անապահով ընտանիքների համար:
  • Արզամասում հայերի փաստաթղթերն են ստուգում

    Արզամասում հայերի փաստաթղթերն են ստուգում

    11.12.2013| 14:50
    Արզամասում երկօրյա խուլիգանությունների պատճառով աշխատանքային խումբ է ստեղծվել: Իրավապահ մարմինները և քաղաքի վարչակազմը հանդիպել են ունեցել քաղաքի բնակիչների և դեկտեմբերի 6-ին սպանված 26-ամյա Ալեքսանդր Սլակաևի հարազատների հետ: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիպմանը մոտ 500 մարդ է մասնակցել, ովքեր տեղեկացվել են հետաքննության ընթացքի մասին:
  • Վերջին հանդիպումը հնարավորություն տվեց քննարկել բարդ և զգայուն հարցեր

    Վերջին հանդիպումը հնարավորություն տվեց քննարկել բարդ և զգայուն հարցեր

    11.12.2013| 12:32
    «Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և Կիևում երկու երկրների արտգործնախարարների հանդիպումները ցույց տվեցին, որ կողմերը ցանկանում են դուրս գալ ներկայիս փակուղային վիճակից»,- ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը:
  • Եվրամիության դիրքորոշումը մնում է նույնը

    Եվրամիության դիրքորոշումը մնում է նույնը

    11.12.2013| 12:28
    Եվրամիություն-Ադրբեջան համագործակցության խորհրդի նիստից հետո Բրյուսելում համատեղ մամուլի ասուլիսում Եվրամիության պատվիրակության ղեկավար, Եվրամիությունը մինչև տարեվերջ նախագահող Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը նշել է.
  • Այս ցրտին ՈՒկրաինայի փողոցներում գտնվող երիտասարդները գրում են Եվրոպայի պատմությունը

    Այս ցրտին ՈՒկրաինայի փողոցներում գտնվող երիտասարդները գրում են Եվրոպայի պատմությունը

    11.12.2013| 12:27
    ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Կիևում է: Իր երկօրյա այցի շրջանակներում նա կհանդիպի կառավարության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: «Նա մեկնում է, որպեսզի օգնի հաղթահարել քաղաքական ճգնաժամը», - նշել է Էշթոնի մամուլի խոսնակը:
  • Մենք ցանկանում ենք զարգացնել Եվրամիության հետ գործընկերությունը

    Մենք ցանկանում ենք զարգացնել Եվրամիության հետ գործընկերությունը

    11.12.2013| 12:25
    Բրյուսելում ՀՀ-ԵՄ համագործակցության խորհրդի նիստում անդրադառնալով Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին` ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանն ասել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ընդհանուր արժեքներին, որոնք կազմում են Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների հիմքը:
  • Մենք վերահաստատեցինք մեր հարաբերությունների հիմքը վերանայելու անհրաժեշտությունը

    Մենք վերահաստատեցինք մեր հարաբերությունների հիմքը վերանայելու անհրաժեշտությունը

    11.12.2013| 12:24
    ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը Բրյուսելում է: ՀՀ-ԵՄ համագործակցության խորհրդի նիստից հետո Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նշել է. «Հայաստանը կարող է ակնկալել ԵՄ աջակցությունը քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների հարցերում»:
  • Վահրամ Ավանեսյանի ավետիսը

    Վահրամ Ավանեսյանի ավետիսը

    11.12.2013| 12:22
    Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը պատրաստ է և մինչև դեկտեմբերի 14-ը կքննարկվի Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի փորձագետների մակարդակով:
  • Էլմար Մամեդյարովը չհանդգնեց

    Էլմար Մամեդյարովը չհանդգնեց

    11.12.2013| 12:21
    ՍԾՏՀ արտաքին գործերի նախարարների երևանյան հավաքին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը չի մասնակցի, համաժողովում Ադրբեջանը կներկայացնի արտաքին գործերի նախարարության տնտեսական բաժնի վարիչը:
  • Քայլերթ՝ կյանքից հեռացած արվեստի գործիչների հիշատակին

    Քայլերթ՝ կյանքից հեռացած արվեստի գործիչների հիշատակին

    11.12.2013| 11:40
    Դեկտեմբերի 12-ին` ժամը՝ 16:30-ին, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական խորհուրդը կազմակերպվում է մոմերով քայլերթ՝ նվիրված 2013 թվականին կյանքից հեռացած արվեստի գործիչների (Սոս Սարգսյան, Ֆլորա Մարտիրոսյան, Ազատ Գասպարյան, Լևոն Անանյան, Մարկ Սաղաթելյան, Երվանդ Ենգիբարյան, Արմեն Դիվանյան և այլք) հիշատակին: