ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Լավ է՝ Սերժ Սարգսյանն ավտոբուսով չի երթևեկում

Լավ է՝ Սերժ Սարգսյանն ավտոբուսով չի երթևեկում
07.07.2012 | 13:31

Էս ամերիկացիներն իրենց ժողովրդավարության ձեռքը կրակն են ընկել:

Հուլիսի 6-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ավտոբուսային երթի է դուրս եկել Օհայո նահանգի Աքրոն քաղաք, նախաճաշել տեղի Ann’s Place ռեստորանում, նրան անձամբ սպասարկել է ռեստորանի սեփականատեր, 71-ամյա Ջոզեֆինա Հարիսը և այնքան է հուզվել իր ու իր ռեստորանի հանդեպ ցուցաբերված այդ բացառիկ պատվի համար, որ մի քանի ժամ անց մահացել է սրտի կաթվածից: Այս մասին հաղորդում է Beacon Journal-ը: Ճիշտ է, ավելի ուշ Օբաման զանգահարել է Հարիսի դստերն ու ցավակցություն հայտնել, սակայն մեռած կնոջը հարություն տալ, բնականաբար, չի կարողացել (Բենդերին էլ չհաջողվեց հարություն տալ մեռած Պանիկովսկուն): Ասա, այ անգլո-Բարաք, այ աֆրիկացի Օբամա, ի՞նչ ես սուպեր-ժողովրդավարություն խաղում: Էդ ո՞վ չգիտի, որ ավտոբուսով երթևեկելը և գավառական քաղաքի սրճարանում շարքային յանկիի պես մի բաժակ տաք շոկոլադ խմելն ու հոթ-դոգ ուտելն ընդամենը նախընտրական թատրոն է: Մեկ դերասանի թատրոն: Պատահական հո չի՞, որ ԱՄՆ-ի նախագահների ու նահանգապետերի փաղանգը հոլիվուդյան աստղեր են զարդարում:

Չէ, ինչ ուզում եք ասեք, նախընտրական քարոզարշավի հայկական ավանդույթներն ավելի մարդասիրական են: Ոչ ավտոբուսով են երթևեկում մեր նախագահներն ու նախագահացուները, ոչ էլ, ասենք, հայրաքաղաք Գյումրիի «Պոլոզ Մուկուչ» դուքյանում մի գավաթ չանի պիվա խմում ու տավարի քյալլա անուշ անում՝ ցնցակաթվածի դուռը հասցնելով դուքյանչի Օնիկին: Դրա համար չորքոտանի «սուբյեկտներ» են նախատեսված՝ մեր հալալ-զուլալ գառները, որոնց «հարազատներին» ցավակցություն հայտնելու ոչ մի անհրաժեշտություն չկա: Իսկ դա, համաձայնեք, ծանր պարտականություն է: Եվ՝ ոչ միայն բարոյական առումով:

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 3600

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ