Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Չեմ տեսել գործարար, որ գոհ լինի հարկային համակարգից»

«Չեմ տեսել գործարար, որ գոհ լինի հարկային համակարգից»
23.11.2012 | 16:18

Ֆինանսների նախարար ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ հավաստմամբ` Հայաստանում գործում է 30-40 հազար գործարար ՓՄՁ ոլորտում, իսկ օրերս հաստատված նոր շրջանառության հարկատեսակը նպաստելու է ոլորտի զարգացմանն այն իմաստով, որ թեթևացնելու է գործարարների թղթաշրջանառության բեռը։ Հետաքրքրական է, որ նախարարն իր խոսքում նշեց, որ փոքր և միջին բիզնեսը կանոնավոր չի աշխատում։ Ինչո՞վ է դա պայմանավորված` ասուլիսից հետո հապճեպ զրույցում փորձեցինք ճշտել նախարարից։

-Ամբողջ աշխարհում փոքր բիզնեսի ոլորտում կան բիզնեսներ, որ ունեն սեզոնային բնույթ` աշխատում են երեք ամիս, չեն աշխատում վեց ամիս։
-Մեր երկրի օրենսդրությունը, վերջին մի քանի տարում նշված ոլորտում տեղի ունեցած բարեփոխումները գործողությունները նպաստո՞ւմ են ՓԲՁ ոլորտի զարգացմանը։
-Օրերս կառավարության ներկայացրած օրենսդրական բարեփոխումների փաթեթը եթե ուշադիր կարդաք, ապա կտեսնեք որ, այո, այն նպաստում է ոլորտի զարգացմանը։
-Փաստորեն, այս փաթեթը ներդնելով, կարելի է ասել, նոր փորձում ենք գործնականում օժանդակել ոլորտին։
-Ոչ, իհարկե։ Մենք ունենք դաշտ, որը բավականաչափ նպաստում է ոլորտի զարգացմանը և այս դաշտում փորձում ենք կիրառել նոր մոտեցումներ։
-Գիտե՞ք` ի՞նչ եմ ուզում ճշտել. օրինակ, փոքր և միջին բիզնեսը իրականում շատ դժգոհ է իրականացվող քաղաքականությունից։ Եվ եթե մենք հետևում ենք ոլորտի զարգացման գործընթացներին, ապա ճիշտ են է ոլորտի գործարարների պնդումները, որ վերջին հինգ տարում ոլորտը վատ վիճակում է հայտնվել։
-Համամիտ չեմ այդ գնահատականների հետ։ Դեռևս չեմ տեսել գործարար, որ գոհ լինի հարկային համակարգից։
-Լավ, ամեն դեպքում վերջին հինգ տարում ի՞նչ ձեռքբերում է ունեցել փոքր և միջին բիզնեսը։
-Դրանք բազմաթիվ են։ Կառավարության համապատասխան հաշվետվություններում այդ հարցի պատասխանը կարող եք գտնել։
-Ամեն դեպքում, այս պահին մեկ-երկու ձեռքբերում չե՞ք կարող նշել։
-Դրանք այնքան շատ են, որ ճիշտ կլինի ուսումնասիրեք հաշվետվությունները։


Զրույցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ
Հ. Գ.- ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, չնայած մեր պնդումներին և խնդրանքներին, այնուհանդերձ, այդպես էլ չնշեց մեկ-երկու օրինակ, որոնցով կարելի կլիներ ընդգծել ՓՄՁ ոլորտի ձեռքբերումները։

Դիտվել է՝ 2663

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ