Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ջրամատակարարումը

Կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ջրամատակարարումը
28.11.2012 | 15:00

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս. թ. նոյեմբերի 29-ին ժամը 10.00-18.0 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողոտայի, Ջամբուլի, Շահումյանի 16, 17, 18 փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը: Իսկ Զորավար Անդրանիկի թաղամասի Ա և Բ զանգվածներում, Տիչինա, Սեբաստիա, Շրջանային, Ռ.Մելիքյան, Շահումյանի 11-14 փողոցներում, Թաիրով և Փարաքար գյուղերում կնկատվի ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դիտվել է՝ 1469

Մեկնաբանություններ