ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Իսրայելում սկսվում է ընտրապայքարը

Իսրայելում սկսվում է ընտրապայքարը
26.12.2012 | 13:10

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սկսել է նախընտրական պայքարը։ Հոկտեմբերին Նեթանյահուն հայտարարել էր, որ հունվարյան ընտրություններում իր «Լիկուդ» պահպանողական կուսակցությունը կմիավորի ջանքերը «Մեր տունն Իսրայելն է» ծայրահեղ ազգայնական կուսակցության հետ, որը ղեկավարում է նախկին արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը։ Վերջինս դեկտեմբերին հրաժարական էր տվել այն բանից հետո, երբ իրեն սկսեցին մեղադրել հասարակական վստահությունը չարաշահելու համար։
Իսրայելի վարչապետի նախընտրական արշավը հիմնաված է լինելու իրանյան հարցի վրա։ Նեթանյահուն բազմիցս է ասել, որ Իրանի միջուկային ծրագրի դադարեցումը պետք է լինի Իսրայելի արտաքին քաղաքականության գերակայություններից։

Դիտվել է՝ 1576

Մեկնաբանություններ