Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Հանրապետության տարածքում առանց տեղումների, պարզ եղանակ է, ավտոճանապարհները բաց են

Հանրապետության տարածքում առանց տեղումների, պարզ եղանակ է, ավտոճանապարհները բաց են
01.01.2013 | 15:47

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է.

Հունվարի 1-ին` ժամը 13.30-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների, պարզ եղանակ է:
Երևան-Մեղրի ճանապարհի Սիսիանի հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Դիտվել է՝ 1362

Մեկնաբանություններ