ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               

Էրդողանն իրեն շփոթում է ողջ աշխարհի հանրության հետ

Էրդողանն իրեն շփոթում է ողջ աշխարհի հանրության հետ
13.01.2013 | 19:12

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է Փարիզում Քրդական աշխատավորական կուսակցության անդամ երեք կանանց սպանությանը և նշել, որ Ֆրանսիան պետք է բացահայտի սպանությունը, իսկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն էլ բացատրություն տա կուսակցության անդամների հետ հանդիպելու ցանկության համար. «Ֆրանսիայի նախագահն ինչու՞ է հանդիպում ահաբեկչական խմբավորման անդամներին, ի՞նչ է քննարկում նրանց հետ, դա անհապաղ պետք է ներկայացվի Ֆրանսիայի, Թուրքիայի և ողոջ աշխարհի հանրությանը»` ասել է Թուրքիայի վարչապետը, որ մինչև հիմա ոչ մի խոսք չի ասել, թե ինչու՞ են Թուրքիայում սպանվում հայ կանայք ու ուսուցիչները:

Դիտվել է՝ 1609

Մեկնաբանություններ