Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աշխարհում գործազուրկների թիվը հասել է 197 միլիոնի

Աշխարհում գործազուրկների թիվը հասել է 197 միլիոնի
22.01.2013 | 15:42

2012-ին աշխարհում գործազուրկների թիվը հասել է 197 մլն-ի, կանխատեսումներն էլ առաջիկա տարիների համար սփոփիչ չեն: Այդ մասին գրում է Henaran.am-ը: Ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության պատրաստած «Զբաղվածության գլոբալ տենդենցները-2013» զեկույցի,

նախորդ տարվա ընթացքում աշխատանքից զրկվածների միայն մեկ քառորդն է բնակվում զարգացած երկրներում: Մնացած 75 տոկոսը բնակվում է զարգացող երկրներում, առաջին հերթին` հարավ-արևելյան Ասիայում և Աֆրիկայի երկրներում` Սահարիից հարավ գտնվող, հաղորդում է "ИТАР-ТАСС"-ը:
ԱՄԿ գլխավոր տնօրեն Գայ Ռայդերը նշել է, որ զարգացած երկրներում գործազուրկների մեկ երրորդը ավել քան մեկ տարի չի կարողանում աշխատանք գտնել: Շուրջ 870 մլն մարդ, կրկին զարգացող երկրներում, չնայած որ աշխատանք ունեն, սակայն օրական 2 դոլարից էլ քիչ են վաստակում: Նրանցից 400 մլնը ծայրահեղ աղքատության մեջ են ապրում:
ԱՄԿ-ի կանխատեսումների համաձայն` 2013-ին գործազուրկների թիվը կավելանա 5.1 մլն-ով: Կավելանա նաեւ 15-24 տարեկան երիտասարդների թիվը, ովքեր չեն կարողանում աշխատանք գտնել:
Ի դեպ, այն երկրներում, որտեղ տեխնիկական մասնագիտությունների ուսուցանումը լավ հիմքերի վրա է դրված, գործազրկության մակարդակը երիտասարդության շրջանում զգալիորեն ցածր է: Այդ երկրների թվում են Գերմանիան, Ավստրիան ու Շվեյցարիան:

Դիտվել է՝ 1364

Մեկնաբանություններ