ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Արոնյանն ուժեղացրել է տեմպը

Արոնյանն ուժեղացրել է տեմպը
22.01.2013 | 17:15

Հոլանդական Վեյկ-ան-Զեե քաղաքում աշխարհի ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ շարունակվող ավանդական խոշոր մրցաշարում իրեն վատ չի դրսևորում Լևոն Արոնյանը, ով, ի հակակշիռ առաջին չորս տուրում ձեռք բերած մեկուկես միավորի, երկրորդ չորսում վաստակել է երեքուկես միավոր:
ՈՒթերորդում նրա մրցակիցը մրցաշարի միակ կին գրոսմայստեր, աշխարհի նախկին չեմպիոն, չինուհի Հու Յիֆանն էր: Մեկ այլ պարագայում մեր գրոսմայստերը գեղեցիկ սեռի ներկայացուցչի նկատմամբ իրեն բնորոշ նրբազգացողությամբ ասպետավարի կպահեր, բայց թե սա մրցություն է, որտեղ, համենայն դեպս, տեղ չպիտի լինի զգացմունքներին, մանավանդ որ մրցաշարի սկիզբը բավական ծանր ընթացք ունեցավ Լևոնի համար:
Հաղթանակից հետո Արոնյանի մրցաշարային դիրքի վրա կարող էին ազդել միայն երկու շախմատիստ` Հիկարու Նակամուրան ու Սերգեյ Կարյակինը, ովքեր յոթերորդ տուրից հետո ունեին չորսուկեսական միավոր: Սակայն եթե Լյուկ վան Վելիի հետ պայքարում առաջինը սև խաղաքարերով կարողացավ վաստակել կես միավոր, ապա Կառլսենի հետ պայքարում նույնը չհաջողվեց Կարյակինին: Այսպիսով, արդեն վեց միավորով նորվեգացի գրոսմայստերն ավելի ամրապնդեց միանձնյա առաջատարի իր դիրքերը: Երկրորդ հորիզոնականում է Անանդը, իսկ երրորդ-չորրորդ տեղերը միմյանց մեջ կիսում են Արոնյանն ու Ամերիկան ներկայացնող Նակամուրան:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1897

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ