ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Օբաման կոչ է արել բարեփոխել իմիգրացիոն համակարգը

Օբաման կոչ է արել բարեփոխել իմիգրացիոն համակարգը
30.01.2013 | 13:05

Ելույթ ունենալով Լաս Վեգասում՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել անցկացնել իմիգրացիոն համակարգի խելամիտ բարեփոխումներ։ ԱՄՆ նախագահն իր ծրագիրը ներկայացրել է այն բանից հետո, երբ 8 սենատորներից կազմված միջկուսակցական խումբը առաջարկել էր իմիգրացիոն համակարգի բարեփոխման առաջարկներ։
Օբամայի նախագծի համաձայն՝ ԱՄՆ-ում բնակվող մոտ 11 միլիոն չգրանցված ներգաղթյալներ կկարողանան երկրում մշտական բնակության թույլտվություն, այնուհետև քաղաքացիություն ստանալ։ Այս որոշումը վկայությունն է այն բանի, որ մեծանում է իսպանալեզու ընտրողների ազդեցությունը։ Օբաման նշել է, որ ներգաղթյալներին առնչվող գործող օրենսդրությունը կորցրել է արդիականությունը։ Ըստ նրա՝ ապօրինի ներգաղթյալներն իրենց կյանքի աբաժանելի մասն են, և բարեփոխումը պետք է անցկացնել՝ ելնելով տնտեսական նկատառումներից։

Դիտվել է՝ 1499

Մեկնաբանություններ