Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը

Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը
25.02.2013 | 18:17

Այսօրվա ԿԸՀ որոշումը 2013թ. նախագահական ընտրություններում հաղթող ճանաչել Սերժ Սարգսյանին, չի արտահայտում հանրության կամքը եւ ընդունելի չէ քաղաքացիների մեծամասնության համար։ Կիսում եմ ԿԸՀ մոտ բողոքի ակցիայի մասնակիցների կարծիքը, որ այդ որոշումը առոչինչ է իր ընդունման պահից։
Կոչ եմ անում նախագահի թեկնածուներին, ովքեր համաձայն չեն շինծու ընտրություններում Սերժ Սարգսյանի կեղծ հաղթանակի հետ, միավորեն ուժերը ԿԸՀ որոշման անվավերությունը հաստատելու ուղղությամբ։

Դիտվել է՝ 946

Մեկնաբանություններ