Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում
28.02.2013 | 12:17

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.

Փետրվարի 28-ին` ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Ապարանում, Մարալիկում, Աշոցքում, Արթիկում, Կոտայքում, Սեւանում, Հրազդանում, Դիլիջանում, Ճամբարակում, Վայքում, Սելիմի լեռնանցքում տեղում է ձյուն:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով եւ ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Դիտվել է՝ 904

Մեկնաբանություններ