ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

«Տաթևերը» ուղևորափոխադրումներ չի իրականացնի

«Տաթևերը» ուղևորափոխադրումներ չի իրականացնի
04.03.2013 | 16:49

«Տաթևեր» ճոպանուղին մարտի 4-14-ն ընկած ժամանակահատվածում ուղևորափոխադրումներ չի իրականացնի:

Այդ ընթացքում ավստրիա-շվեյցարական Doppelmayr-Garaventa ընկերության մասնագետները ճոպանուղում կիրականացնեն էլեկտրոնային և մեխանիկական համակարգերի տարեկան տեխզննման և սպասարկման աշխատանքներ:
Ճոպանուղու տնօրինությունը հայցում է այցելուների ներողամտությունը պատճառած անհարմարության համար:
Ժամանակավոր դադարից հետո ճոպանուղին կանցնի ամենօրյա աշխատանքի:

Դիտվել է՝ 1178

Մեկնաբանություններ